▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ ընտանիքն իր ավանդական կառուցվածքով շատ երկրների համար կարող է օրինակ ծառայել

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 1993թ.-ին կազմակերպության անդամ երկրներին կոչ է արել ամեն տարի մայիսի 15-ը որպես Ընտանիքի միջազգային օր տոնել։ 

2011թ. փետրվարի 9-ին ԱԺ-ն ընդունեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը, որով մայիսի 15-ն ամրագրվեց որպես Ընտանիքի օր:

Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պատգամավորները պայմանավորեցին նրանով, որ ընտանիքը, լինելով հասարակության բնական և հիմնական բջիջը, Հայաստանի Հանրապետությունում գտնվում է պետության հովանավորության և պաշտպանության ներքո:

«Հայ ընտանիքն իր բոլոր կողմերով, հատկապես ավանդական կառուցվածքով, շատ երկրների համար կարող է օրինակ ծառայել:  Այսօր կողք կողքի գնում են ավանդույթ ու ժամանակակից արժեքները: Եթե փորձենք բնութագրել երիտասարդ ընտանիքը, ապա ստացվում է հետևյալ պատկերը. նորաստեղծ ընտանիքների մեծ մասն ուզում է ծնողներից առանձին ապրել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Մարիամ Մեհրաբյանը:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին