|
Սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկությունը, թե Ստեփանակերտից 2 մարմնավաճառ ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողների ուղեկցությամբ այցելել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաք և ադրբեջանցի զինծառայողների հետ զբաղվել մարմնավաճառությամբ, բացարձակ սուտ է և իրականության հետ որևէ աղերս չունի: Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը։ «Դեպքի բացահայտման առթիվ իրականացվել է համապատասխան հետաքննություն` համագործակցելով նաև Արցախում խաղաղապահ առաքելությամբ ռուսական զորակազմի հետ: Վստահեցնում ենք, որ սոցցանցերի հայկական տիրույթում շրջանառվող լուրերը հերյուրանք են և ապատեղեկատվություն»,– գրում է Թադևոսյանը: |
Հայ մարմնավաճառները Շուշի չեն այցելել. Արցախի ԱԻՆ-ը հերքում է
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին



