▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ վարորդի ընտանիքին փոխանցվել է գումար` նրանց որդու գերեզմանաքարի համար

Azatutyun.am-ը տեղեկացնում է, որ  երեկ երեկոյան Հրաչյա Հարությունյանի ընտանիքին է այցելել ներկայանալ չցանկացող մի անձ, ով նրանց է փոխանցել գերեզմանաքարի համար նախատեսված 400 հազար դրամը։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է վարորդի դուստրը`Լիլիթ Հարությունյանը:

Հրաչյա Հարությունյանը մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն, որպեսզի  մեկ տարի առաջ բանակում մահացած որդու շիրմաքարի համար գումար վաստակի:

Հիշեցնենք, որ  Հրաչյա  Հարությունյանը մեղադրվում է  երթևեկության կանոնները խախտելու մեջ, որի հետևանքով Մոսկվայի մերձակայքում տեղի  էր ունեցել վթար` 18 մարդկային զոհով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին