Ինքներդ ձեզ ընդդիմադիր համարող հարգելի Հայաստանաբնակ հայեր դադարեցրեք իրար միս ուտելը: Ազնվությամբ եմ ասում, բացի տխուր երևույթ լինելուց դա նաև տգեղ երևույթ է:
Դուք իրար մեջ կիսելու բան չունեք, ձերը միայն պայքարն է այսօրվա տգետ իշխանական համակարգի դեմ: Ձեզանից ով ինչ ունի ձեռքին ու ուժը ինչքանով բավարարում է պիտի խփեք այս տգետներին որ երկիրը ազատեք դրանցից:
Իսկ դրա փոխարեն դուք առավել եռանդով իրար եք խփում: Ինչու՞ եք այդքան անկազմակերպ ու անհետևողական: Չէ, կներեք լավ էլ հետևողական եք իրար կյանքը թունավորելու համար:
Լավ էլի, մի քիչ խելք հավաքեք, հանուն ինքներդ ձեզ, հանուն ձեր սերունդներին, հանուն մեր երկրին ու մեր ժողովրդին, դադարեցրեք իրար քարկոծելն ու մրոտելը:
Մի արեք բաներ որոնց համար հետո շատ շատ պիտի զղջաք:
Կյանքը շարունակվելու է ու վաղը մյուս օրը իրար երեսի եք նայելու, հաստատ ամաչելու եք այսօրվա այս պառակտված ու իրար թշնամացած վիճակից: