▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը դարձնում են ռուսական զիբիլի գերեզմանոց ու դրա վրա հրճվում են

Հայաստանում երկու օր է պետական մակարդակով մի հատ PR <խնջույք> է կարզամակերպվել, որի մեխն այն է, որ ցույց տան, թե իբր ինչքան լավ բան է Եվրասիական տնտեսական միությունը, որտեղ մենք կարող ենք ռուսական ավտոմեքենաները (այսինքն ռուսական սելերը) առանց մաքսատուրքի շահագործել: Հիմա մարդ չգիտի՝ ուրախանա, թե տխրի: Աշխարհում օրեցօր նոր սերնդի ավտոմեքենաներ են ստեղծվում, ավելի հարմար, ավելի գեղեցիկ, էկոլոգիապես ավելի մաքուր, ավելի քիչ ծախսատար, բայց մեզ ուրախացնում են էն հանգամանքով, որ 21-րդ դարում մեզ նորից 20-րդ դար են շպրտում ու ստիպում են՝ իբր արտոնյալ պայմաններով ռուսական սել գնել ու քշել.... Հայաստանը դարձնում են ռուսական զիբիլի գերեզմանոց ու դրա վրա հրճվում են:

Մկրտիչ Իսրայելյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին