Հայաստանը համաձայնել է վերադարձնել ադրբեջանական չորս գյուղերը, ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ի իր էջում գրել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։ «Երկար սպասված պատմական իրադարձություն. Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների 8-րդ նիստից հետո Հայաստանը համաձայնել է վերադարձնել ադրբեջանական 4 գյուղերը, որոնք օկուպացված են եղել 1990-ականների սկզբից»,- գրել է նա։
***
Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի Հանրապետությունը խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկիր է, որտեղ ժողովրդի առաջնային մանդատն ունեցող միակ սահմանադրական մարմինը Ազգային ժողովն է։ Ազգային Ժողովը վերահսկում է կառավարության գործունեությունը և իրավունք ունի անվստահություն հայտնել վարչապետին։ Ազգային ժողովի բոլոր 107 պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար։ Այդ պատասխանատվությունից հնարավոր չէ խուսափել որևէ «խելամիտ» կամ անմիտ բացատրություններով»։
|
***
|
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթուղթը, քաղաքական (նկատի ունեմ երկկողմը) և մասնագիտական ուսումնասիրության կարիք ունի, բայց երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա։ Առաջին, որ խնդիրները լուծվում են ոչ թե զենքի ու ուժի գործադրմամբ, այլ բանակցություններով, մասնագիտական հանձնաժողովներով և սահմանազատմամբ։ Երկրորդ, որ նրանում որպես հիմք ընդունվում է 1991 թվականի Ալմա Աթիի հռչակագիրը, ինչին կողմ էին Հայաստանը, ԵՄ և ԱՄՆ-ն, դեմ Ադրբեջանը և ՌԴ-ն»։
***
|
Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանն աշխարհի առաջին երկիրն է, որ հողեր է հանձնում հույսի դիմաց։
Կառավարությանը հարցնում են՝ Ադրբեջանը 4 գյուղ է ստանում, մե՞նք ինչ ենք ստանում։ Պատասխանը՝ սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում: Այսինքն՝ հույս, որ հարձակում չի լինի»։
***
Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պաշտոնապես սկսվում է Հայաստանի մասնատման գործընթացը։ 20 օրից գյուղեր կտան թշնամուն։
Հայկական զինուժը հետ կքաշվի ու տեղում ըստ փթիրի` կկանգնեն խաղաղապահ զորքեր։
Եթե հաշվի առնենք ՌԴ-ի հանդեպ գժի մոտեցումը, ուրեմն եվրոպացի դոձիկներն ու անգլիական հետախույզները խաղաղապահի անվան տակ կլցվեն հայկական գյուղեր ու կօգնեն հայաթափել Տավուշը»։
***
Լրագրող Դավիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում քարտեզ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում»
* Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին կապույտով նշված (ՀՀ ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող) հատվածները։
* Ոսկեպարի ու Բերքաբերի մոտի կանաչ գոտիները դեռ մնում են «օդում»։
* Կիրանցը զրկվում ա ճանապարհի մի հատվածից (կամուրջ+ճանապարհի մի մաս)։
* Բերքաբերի հողերը (կարմիր) մնում են Ադրբեջանի վերահսկողոււթյան տակ։
N.B. Կարճ ասած՝
* Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈՒ պաշտպանական գիծը։
* Հայաստանը ստանում ա «սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում»։
Փաստացի՝ ոչ մի բան։
P.S. Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում»։
***
|
Փաստաբան Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անհանգիստ եմ։ Մտածում եմ` լավ, հաջորդ փուլով անկլավները որ տանք, հետո «միջանցքի» անունը ճամփա դնենք, տանք, բա հետո ի՞նչ ենք տալու, որ հանգիստ ապրենք։
Սիրելի վռչափետ, հաջորդներն էլ հրապարակի էլի, որ հանգիստ լինենք»։
***
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրել է․ «1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը, որի անունից այսօր տարածվել է Տավուշի մարզի հատվածում ադրբեջանական զինված ծառայողների առաջախաղացման և տարածքներ միակողմանի զիջելու մասին հայտարարությունը, չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն։
Դա քաղաքական որոշումներին կեղծ իրավական շղարշ տալու հանձնաժողով է, որ իր հայտարարությամբ քիչ առաջ ապահովեց Հայաստանի համար անվտանգության անկառավարելի Մեծ խնդիրներ:
Այդ հանձնաժողովի, նրա ղեկավարի կամ որևէ անդամի իրավասություն որևէ տեղ սահմանված չէ։ Ընդամենն առկա է Հայաստանի Կառավարության ղեկավարի 23.05.2023թ. որոշում, որ ուղղակի արձանագրում է նման հանձնաժողով ստեղծված լինելու փաստը և դրա անհատակակ կազմը։
Չկա որևէ իրավական ամրագրում, թե այդ հանձնաժողովն ինչ իրավասություն ունի, ինչ հարցեր է քննարկում, ինչպես է քննարկում հարցեր ու որոշումներ կայացնում։
Սա նշանակում է, որ քիչ առաջ այդ հանձնաժողովի անունից Կառավարության տարածած հայտարարության նպատակն է այս քաղաքական բավարձակ անթույլատրելի գործընթացը ինստիտուցիոնալ-իրավական կեղծ շղարշով քողարկեը։
Տեղի ունեցածը նաև սկզբունքորեն հակասում է սահմանազատման միջազգային պահանջներին։
2. ՀՀ կառավարության ղեկավարը Տավուշի մարզի հատվածում Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են մարդկանց անվտանգությունն ու իրավունքները, ադրբեջանական զինված ծառայողներին մոտեցնում են մարդկանց տներին ու նրանք հայտնվում են ճանապարհներին։
Պարզաբանումը, թե ճանապարհների էական խնդիրներ չեն առաջանում և կարող են կառուցվել այլընտրանքային ճանապարհներ, ընդամենը փորձ է՝ կոծկելու համար մարդկանց և երկրի անվտանգության համար առաջացող իրական խնդիրները։
Բացարձակ անընդունելի է Կառավարության ղեկավարի արդարացումը, թե առանց այդ էլ որոշ գյուղեր ադրբեջանական նշանառության ներքո են. ադրբեջանական զինված ծառայողներին հեռացնելու և նշանառությունը վերացնելու փոխարեն Կառավարությունը, փաստորեն, ավելի է շրջապատում մեր գյուղերն ադրբեջանական զորքով՝ արդարացնելու համար քաղաքական որոշումները։
Առանց այն էլ Բաղանիսի ճանապարահատվածը եղել է ադրբեջանական զինված ծառայողների թիրախի տակ և ժամանակ առ ժամանակ կրակել են երթևեկող մեքենաների ուղությամբ, հիմա դուրս է գալիս Կառավարության ղեկավարի այս որոշմամբ նրանք ավելի են մոտենում ճանապարհին։
Կիրանց գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհն անվտանգ չէ և հայտնվելու է ադրբեջանական զինված ծառայողների դիտարկման տակ։
3. Ադրբեջանը շարունակում է մխրճված մնալ ՀՀ Տավուշի մարզին պատմակող տարածքներում և դրանք պահել օկուպացված։
Մինչդեռ, Հայաստանի Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում, ինչը խաթարում է ոչ միայն սահմանային բնակիչների, այլ նաև վնաս է հասցնում ամբողջ երկրի անվտագությանը։
Ընդ որում, ակնհայտ է, որ Կառավարությունը հատուկ է հրապարակել այնպիսի քարտեզ, որում չեն երևում անվտանգությանը վերաբերող խնդիրները և միակողմանի զիջումները»:
***
|