Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երկրի իշխանությունները պայմանավորվել են «Գազպրոմի» հետ՝ գազի ներքին սակագինը պահպանելու շուրջ: Այս մասին Դավոսի տնտեսական համաժողովի կուլիսներում РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Գազպրոմը» գազը վաճառում է ոչ թե Հայաստանին, այլ «Գազպրոմ Արմենիային», ուստի մեր դերը միջնորդավորված է: Բայց մենք պայմանավորվել ենք «Գազպրոմ Արմենիայի» հետ, որ երկրի ներսում գազի գինը չի փոխվի: Վերջնական համաձայնության հասնելու համար կշարունակենք «Գազպրոմ»-ի հետ բանակցությունները:
Մեզ համար կարևոր է գազի երկարաժամկետ գնի շուրջ համաձայնության հասնել: Այժմ Եվրասիական տնտեսական միության շրջանակում ևս գազի և էներգետիկայի ընդհանուր շուկայի ստեղծման շուրջ քննարկում է ընթանում, այդ իսկ պատճառով քննարկելու շատ թեմաներ ունենք»,-ասել է Փաշինյանը:
Կարդացեք նաև՝ Սպառողների համար գազը չի թանկանա. Ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրել է Նիկոլ Փաշինյանն՝ ամանորյա ուղերձից առաջ