Պատերազմների ժամանակ, երբ ուզում ես հարձակվես, նախ հետախուզական մարտեր ես սկսում թշնամու դիրքերի ամրությունը, զինվածությունը, ոգին, մարտնչելու պատրաստակամությունը ստուգելու նպատակով: Հիմա էլ Հայաստանի քաղաքական կյանքում են նման «մարտեր» ընթանում…
«Հետախուզվում է» հասարակական կարծիքը, քաղաքական ուժերի, քաղաքացիների՝ հասարակ ընտրողների վերաբերմունքը, արձագանքը և հատկապես հիշողությունը…
Բանավեճը՝ բանավեճ, սակայն դա իմ կարծիքով նմանվում է մութ սենյակում կատու բռնելու փորձին…Թարմ է հիշողությունները «կատվի»:
Դա լրիվ անիմաստ գործ է, քանի որ կատուն էլ գիտի, որ ինքը սև է, իրեն բռնել հնարավոր չէ, բռնողն էլ ձեռքերը փրփուրներին է գցում, չնայած ինքն էլ շատ լավ գիտի, որ մութ սենյակում սև կատու բռնելն անլուրջ զբաղմունք է…
Այս «հետախուզական մարտերը, կտցահարումները» , հետագա բուռն, «դաժան» քննարկումները, դրանց վերաբերյալ արձագանքներն ապացուցում են վերը նշվածը:
Փետրվարի՞ 18 , Մայդա՞ն ...Ո՞վքեր, ի ՞նչ ուժերով, ի՞նչ ռեսուրսներով?...
Ախր այդ «պայքարողները» բոլորն էլ կորցնելու շատ բան ունեն…Բոլորը ու շատ-շատ…