▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի քաղավիացիան մեկնաբանել է ապակու ճեղքով օդանավի թռիչքի հետաձգման լուրը

Երևան-Վիեննա չվերթը նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը մի քանի ժամով հետաձգվել է օդանավի ապակու վրա հայտնաբերված ճեղքի պատճառով: Իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Ռուբեն Գրդզելյանը` նշելով, որ դա, սակայն, պետք չէ որակել որպես արտակարգ դեպք: Նրա գրառման համաձայն` «Զվարթնոց» օդանավակայանում նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը և առհասարակ նոյեմբերի նախորդ օրերին ու հոկտեմբերին, ինչպես նաև մյուս ամիսներին ոչ մի արտակարգ դեպք չի գրանցվել: «Ամեն րոպե աշխարհում տասնյակ չվերթներ են ուշանում և չեղարկվում`  ոչ թե արտակարգ, այլ աշխատանքային և ընթացիկ լուծվող խնդիրների պատճառով»,-գրել է նա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին