▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանն ու սինյոր Ռոբինզոնը

Երբ Ռոբինզոնը հասկացել էր, որ հայտնվեց անմարդաբնակ կղզու վրա, նա մի թերթիկի վրա գրեց ստեղծված իրավիճակի բոլոր բացասական կողմերը, մյուս թղթի վրա` դրական: Կարծեմ, երկրորդի վրա միակ դրականն էր այն, որ նա դեռ ողջ է մնացել: Եթե մենք այսօր փորձենք գրել այսպիսի մի "Ռոբինզոնի ցուցակ" մեր պետության համար, ապա կստացվի հետեւյալ պատկերը: Հայաստանը կապել է իրեն խորտակվող նավ հիշեցնող Ռուսաստանը հետ, որը հայտնվել է ողջ աշխարհի դեմ, իր մի քանի մնացած "դաշնակիցներով", որոնցից մեկը հենց Հայաստանն է: Ազգային անվտանգության ու ինքնապաշտպանության բնազդից ելնելով պետք է գիտակցել այս մռայլ իրողությունը եւ հասկանալ, թե ինչ վիճակում ենք հայտնվել մենք: Ուրեմն, Ռուսաստանի ու հետեւաբար Հայաստանի դեմ են. ԱՄՆ, Կանադան, Մեծ Բրիտանիան, ողջ Եւրոպան Գերմանիայի ու Ֆրանսիայի գլխովորությամբ ու միայն Հունգարիայի բացառությամբ, որի հետ ՀՀ խզել է դիվանագիտական կապերը: Ուկրաինան գտնվում է Ռուսաստանի հետ չհայտարարված պատերազմի վիճակում, Վրաստանը` հետպատերազմյան թշնամության: Կրեմլի դեմ պատժամիջոցներին միացան Ճապոնիան, Ավստրալիան, Մերձավոր Արեւելքի արաբական պետությունները, որոնք նավթի ու գազի գները հասցրեցին աննախադեպ ցածր մակարդակի, սնանկացնելով Ռուսաստանը: Չինաստանը, Հնդկաստանն ու Իրանը պահպանում են հարաբերական չեզոքություն, թեեւ նրանք բոլորը գերադասում են տնտեսական, ֆինանսական ու ռազմական կապեր ամրապնդել Արեւմուտքի հետ: Անգամ Կուբան է վերջերս լքել Ռուսաստանն ու պատրաստվում է նոր հարաբերություններ հաստատել ԱՄՆ-ի հետ: Ով է մնում Ռուսաստանի ու հետեւաբար նաեւ Հայաստանի կողքին: Բելառուսն ու Ղազախստանը պարբերաբար ակնարկում են Պուծինին իրենց դժգոհության ու անհամաձայնության մասին, միաժամանակ պահպանելով կապերն Ուկրաինայի հետ: Ռազմավարական դաշինք Ռուսաստանի հետ կնքեց միայն Թուրքիան, ստանալով վերջերս Պուծինից Եւրոպա գնացող ռուսական գազի ու նավթի բաժանման մենաշնորհը: Զենքի վաճառքի գործարքներով որոշակի մտերմություն է Մոսկվայի հետ պահպանում նաեւ Ադրբեջանը: Վերջին ամիսներին բարձրաստիճան պաշտոնյաներից Մոսկվա ժամանել է միայն Վենեսուէլայի նախագահ Մադուրոն եւ մի քանի նախարարներ Զիմբաբվեից, որոնք փող էին խնդրում Պուծինից, սակայն չստացան, դրա բացակայության պատճառով: Մայիսին հայրենական պատերզամի 70-ամյակին Մոսկվա ժամանելու հրավերին արձագանքեց առայժմ միայն Հյուսիսային Կորեայի ժառանգական նախագահ Կիմ Չեն Ինը: Այսպիսով, ՀՀ իշխանության շնորհիվ աշխարհում մեր միակ "դաշնակիցներն" են Ռուսաստանը, Թուրքիան, Զիմբաբվեն ու Հյուսիսային Կորեան: Եւ վերջ:
Մի անպատկառ անեկդոտ կա վայրենի մարդակերների կղզում հայտնված հայի մասին, որը փրկվելուց հետո պատմում էր, թե ինչպես ամերիկացուն, ֆրանսիացուն, գերմանացուն ու նաեւ նրան վայրենիները առաջարկում էին երկընտրանք` կամ բռնաբարվել, կամ էլ կրակի վրա խորովվել ու կերակուր դառնալ: Հպարտ արտասահմանցիները գերադասեցին հրկիզվել: "Բա դու ոնց փրկվեցիր?"- հարցնում են հային: Նա մտածեց ու ասաց` "Ինձ էլ կերան..."

Տիգրան Խզմալյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին