▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանն ունի օլիգարխ նախագահ, օլիգարխ վարչապետ. Ա. Կարապետյան.a1plus.am

a1plus.am-ի փոխանցմամբ՝ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը շեշտում է, որ իր համար այսօրվա ներքաղաքական բոլոր գործընթացները հասկանալի են, և նորմալ է վերաբերվում եռյակի հանրահավաքներին. պայքարում է՝ երկրում ինչ-որ բան փոխելու համար։ Այլ հարց է, թե այդ պայքարի իմաստը ո՞րն է։

«Առաջին անգամ եմ տեսնում, որ քաղաքական պայքարը վախենա քաղաքական օրակարգ ձևավորելուց։ Իրենք պետք է հայտարարեն իրենց քաղաքական օրակարգի մասին ամբիոնից, իսկ նրանք ելնում և այս ու այն կողմ հայտարարություններ են անում։ Որքան ես հասկացա, դա եղավ հոկտեմբերի 24-ի հանրահավաքի ժամանակ, որոշ բաներ ասվեցին քաղաքական օրակարգից, սակայն դա բավարար չէ։ Իրենք արտահերթ ընտրություններից են խոսում, էս ու էն են ասում, բայց չեն մանրամասնում, թե այդ ամենը ինչ կերպ են իրագործելու, կամ ինչպես են այդ արտահերթ ընտրությունները պատկերացնում՝ քաղաքական օրակարգ չկա»,- ասել է Արամ Կարապետյանը։

Վերջինս կասկածանքով է վերաբերվում նաև Հայաստանում իսկական ընդդիմության լինել-չլինելու հարցին։ Այս կապակցությամբ բանախոսը անդրադարձել է Լևոն Տեր-Պետրոսյանի երկու տարի առաջ արած այն հայտարարություններին, թե պետք է ձերբակալել Գագիկ Ծառուկյանին, քանի որ վերջինս մասնակից է եղել մարտի 1-ին.

«Բայց հիմա մենք տեսնում ենք նրանց նույն հարթակում իրար կողքի կանգնած»։

Պարոն Կարապետյանի համոզմամբ՝ այսօր Հայաստանը շատ ծանր վիճակում է գտնվում, քանզի ունի օլիգարխ նախագահ, օլիգարխ վարչապետ, և առհասարակ օլիգարխիկ կառավարական համակարգ։

«Վարչապետին մնացել է միայն Արևմտյան Հայաստանի հողերը սեփականաշնորհել ու վերջ։ Օլիգարխիկ համակարգը ամենակործանարար բանն է աշխարհում։ Հիշեք Ուկրաինայի ժողովուրդը ինչ արեց Վիկտոր Յանուկովիչին»,- նշել է Արամ Կարապետյանը՝ հավելելով նաև, որ եթե այսօր եռյակի պայքարը այդ համակարգի վերացման դեմ է, ապա, ժողովրդական լեզվով ասած, պետք է ղուրբան լինել այդ պայքարին։

Առաավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը շեշտում է, որ իր համար այսօրվա ներքաղաքական բոլոր գործընթացները հասկանալի են, և նորմալ է վերաբերվում եռյակի հանրահավաքներին. պայքարում է՝ երկրում ինչ-որ բան փոխելու համար։ Այլ հարց է, թե այդ պայքարի իմաստը ո՞րն է։
«Առաջին անգամ եմ տեսնում, որ քաղաքական պայքարը վախենա քաղաքական օրակարգ ձևավորելուց։ Իրենք պետք է հայտարարեն իրենց քաղաքական օրակարգի մասին ամբիոնից, իսկ նրանք ելնում և այս ու այն կողմ հայտարարություններ են անում։ Որքան ես հասկացա, դա եղավ հոկտեմբերի 24-ի հանրահավաքի ժամանակ, որոշ բաներ ասվեցին քաղաքական օրակարգից, սակայն դա բավարար չէ։ Իրենք արտահերթ ընտրություններից են խոսում, էս ու էն են ասում, բայց չեն մանրամասնում, թե այդ ամենը ինչ կերպ են իրագործելու, կամ ինչպես են այդ արտահերթ ընտրությունները պատկերացնում՝ քաղաքական օրակարգ չկա»,- ասաց Արամ Կարապետյանը։
Վերջինս կասկածանքով է վերաբերվում նաև Հայաստանում իսկական ընդդիմության լինել-չլինելու հարցին։ Այս կապակցությամբ բանախոսը անդրադարձավ Լևոն Տեր-Պետրոսյանի երկու տարի առաջ արած այն հայտարարություններին, թե պետք է ձերբակալել Գագիկ Ծառուկյանին, քանի որ վերջինս մասնակից է եղել մարտի 1-ին.
«Բայց հիմա մենք տեսնում ենք նրանց նույն հարթակում իրար կողքի կանգնած»։
Պարոն Կարապետյանի համոզմամբ՝ այսօր Հայաստանը շատ ծանր վիճակում է գտնվում, քանզի ունի օլիգարխ նախագահ, օլիգարխ վարչապետ, և առհասարակ օլիգարխիկ կառավարական համակարգ։
«Վարչապետին մնացել է միայն Արևմտյան Հայաստանի հողերը սեփականաշնորհել ու վերջ։ Օլիգարխիկ համակարգը ամենակործանարար բանն է աշխարհում։ Հիշեք Ուկրաինայի ժողովուրդը ինչ արեց Վիկտոր Յանուկովիչին»,- նշեց Արամ Կարապետյանը՝ հավելելով նաև, որ եթե այսօր եռյակի պայքարը այդ համակարգի վերացման դեմ է, ապա, ժողովրդական լեզվով ասած, պետք է ղուրբան լինել այդ պայքարին։
«Քոչարյանին փոխարինեցին Սերժով, Տիգրան Սարգսյանին՝ Հովիկ Աբրահամյանով, սուպեր նախարար նշանակեցին Գագիկ Խաչատրյանին և այլն, բայց ինչ փոխվեց երկրում, միայն դեմքեր։ Օլիգարխը օլիգարխի դեմ չի կարող պայքարել»։
Պարոն Կարապետյանը զավեշտալի համարեց նաև նախկին ֆիննախարար Դավիթ Սարգսյանի արարքը իր կնոջը հղիության 20 միլիոն նպաստ տալու կապակցությամբ. «Ինչ ա, իր ա կինը աղքա՞տ էր, թե՞ փող չուներ, որ ամուսինը նրան օգնեց»,-լրագրողներին հռետորական հարց ուղղեց պարոն Կարապետյանը։
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին