▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում դատ ու դատարան կա՞, որ էդ քյալամի գլխին այստեղ դատեն

Ժողովուրդ ջան Հայաստանում դատ ու դատարան կա, որ էդ քյալամի գլխին այստեղ դատեն? Ինչ դատախազություն, ինչ ոստիկանություն?
Քիչ եք դատեր տեսել ու չգիտեք ինչը ոնցա լինում? 
Հելսինկյան երևանյան գրասենյակը երկու օր առաջ է հրապարակել 2014 թվականի մեր բանակի 45 զինվորական մահերի գործերի ընթացքը: Բոլորը անխտիր մեկ տարուց ավել նախաքննության փուլում են: Այսինքն սկզբնական:

1. Հարցերը եկեք այլ կողմից էլ նայենք: Նայեք Պերմյակովի աչքերով:
Չիտայից գիշերօթիկ ավարտած էդ համբալին ուղարկել են Հայաստան, որ իրանց ծառայողների 102 բազայի ֆորումի բառերով` "Очко"-յա համարվում, աշխարհի ծայր, հետամնաց մի տեղ": Ինքը եկելա "պաշտպանի խոպանչիների ընտանիքների երկիրը, որոնք իրենց մոտ փող են աշխատում, մի հատ էլ ստեղ վրաները մուննաթ են գալիս": Իսկ ինքը ստեղ պետքա "պախատ անի": Հայր և որդի խոպանչի են եղել: 
2. Կարաուլում եղած պահը եթե չի էլ եղել, ռուսները դա կհնարեին, որ իրենց օրենքով պատժելի արարք էլ արած լիներ Պերմյակովը` տրիբունալի գործա պոստ թողելը: Հիմա հիմնվելով հենց էդ դրվագի վրա էլ գործը վերցրել են իրանց ձեռը:
3. Իսկ ռուսական բազայի հարց բարձրացնողները թող դիմեն ԼՏՊ-ին, որ 92 թվին ստորագրելա, այսօրվա ԼՏՊ-նելն էլ երկարացրել են այն 50 տարով: Բա համ ուզում եք թուրքի հետ ցեղասպանության հարց 100 տարի քննեք, համ չեք ուզում բարիշեք, համ չեք ուզում տեղներիցդ շարժվեք, համ էլ ուզում եք որ Ձեր ուզածով սաղ լինի:

Ոչ, չի լինելու: Ոչ մի բան մեր ուզածով սենց պարագայում չի կարա լինի:
Ամեն ինչ խոպանչիների համար, ամենը հանուն խոպանի: Առաջ:

Արթուր Ղազարյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին