▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկ Մարությանը ձեռ ու ոտ ընկած փող է ճարում. Կդիմեն անգամ Լֆիկին ու աներ հայրիկին

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայկ Մարությանին հանձնարարել են մինչեւ ամառ արդյունք ցույց տալ՝ տրանսպորտի հարցով, որ քաղաքի երթեւեկությունը ողբերգականից գոնե անմխիթարի փոխվի»,- ասաց քաղաքապետարանի աղբյուրը:

Բանն այն է, որ 450 «մահվան գազելներն» առաջիկայում դուրս են գրվելու, եւ իշխանությունը չի ուզում նոր սոցիալական «բունտ» ծագի` տրանսպորտի, ուղեւորների կուտակումների պատճառով, ուստի քաղաքապետը, ձեռ ու ոտ ընկած, վարկային կազմակերպություններից փող է ճարում, որ 100 ավտոբուս առնի, մտցնի գիծ։ Այժմ բանակցություններ են ընթանում ՎԶԲ-ի, ՀԲ-ի հետ։ Եթե չստացվեց, կրկին բարեգործներին կդիմեն` Լֆիկը, անգամ  աներհայրիկը՝ Չեխիայից, օգնության կհասնեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին