▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկ Մարությանը «ուդառներին» պատասխանող նոր կադրեր է փնտրում

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայկ Մարությանն ուզում է տարին սկսել նոր թաղապետ-փոխթաղապետերով։ «Ուզում է քաղաքական դեմքեր լինեն, տիրապետեն պրոցեսներին,  քանի որ ավագանու «Իմ քայլում» նման մարդիկ չկան, ընդդիմության ուդառներին պատասխանող չկա»,- ասաց ավագանու ընդդիմադիր անդամը:

Իսկ թաղապետ-փոխթաղապետերը նման իրավունք ունե՞ն։ «Թաղապետերը` ոչ, նրանք միայն հարցուպատասխանին մասնակցելու իրավունք ունեն, իսկ փոխթաղապետերը՝ արտահերթ ելույթի, դա է նրանց կարեւորելու պատճառը»:

Որտեղի՞ց են գտնելու այդքան խոսող տեղակալ, չէ որ իշխանության աքիլեսյան գարշապարը կադրերն են։ «Մարությանն ուզում է նոր մարդկանց ներգրավել, անգամ` ոչ ՔՊ-ականների, որ այս դժվար փուլը հաղթահարեն։ Ի դեպ, նրա ընկերների աշխարհագրությունը շատ մեծ է. Կենտրոնի թաղապետը, քաղաքապետարանի լրատվության վարչության պետը, փոխքաղաքապետ Վիրաբյան Տիգրանը․․․ իր ընկերներին տեղավորել է ոստիկանությունում, այնտեղից խոսողներին բերել քաղաքապետարան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին