▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկ Մարությանը վաղն օրենքի ուժով կարող է դնել իր հրաժարականի մասին հարցը

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի երևանցիներ,

Մարտի 16-ին Երևանի ավագանին քննարկելու է 2020 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, որը ցույց է տալիս թե նախատեսված գումարի ո՞ր մասն է հավաքագրվել և հավաքվածի ո՞ր մասն է ծախսվել։

Առավել մանրամասն այս մասին կխոսեմ վաղը, սակայն մեկ թիվ պետք է ներկայացնեմ: 2020թ նախատեսված ծախսերի 36.5%-ը չի կատարվել, այն է, կատարողականը կազմել է 63.5%:

Սրանից վատ ցուցանիշ Երևանը չի արձանագրել երբևէ: Համեմատության համար ուսումնասիրեցի Վանաձորի և Գյումրու ծախսային կատարողականները և ցավով պետք է նշեմ, որ մայրաքաղաքի ցուցանիշները անգամ մոտ չեն հանրապետության երկրորդ և երրորդ քաղաքաների ցուցանիշներին։

Ըստ Բյուջետային համակարգի մասին ՀՀ օրենքի՝ համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը չհաստատվելու դեպքում համայնքի ղեկավարը դնում է հրաժարական տալու միջոցով իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը:

Եթե Երևանի ավագանին դակող մարմին չէ և պատասխանատվության նշույլ ունի համայնքի նկատմամբ, ապա վաղը պետք է մերժի կատարման հաշվետվությունը դրանից բխող բոլոր հետևանքներով»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին