▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական բանակը Տավուշում 140 հեկտար տարածք է ազատագրել


2019 թ. հունվար-օգոստոս ամիսների ընթացքում Հայկական բանակը լուրջ հաջողություններ է գրանցել Տավուշի հյուսիսում թշնամու սահմանապահների դեմ պայքարում: Ադրբեջանի սահմանապահ ծառայության ստորաբաժանումները փորձել են առաջ շարժվել և հարմար դիրքեր զբաղեցնել Բաբաքյար կոչվող լեռների շրջանում, սակայն, հանդիպել Հայոց բանակի զինծառայողների դիմադրությանը՝ ստիպված են եղել մնալ իրենց տարածքում: Գերազանցելով հակառակորդի սահմանապահներին՝ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները կարողացել են մոտ 140 հեկտար տարածք ազատագրել:

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ զինված ուժերի հաջող գործողության արդյունքում հաջողվել է կասեցնել թշնամու սադրանքը, որը նպատակ ուներ վերահսկողություն սահմանել Հայաստան-Վրաստան ավտոմայրուղու վրա: Ադրբեջանի իշխանությունների և պետական քարոզչամեքենայի համար անսպասելի շրջադարձի արդյունքում հայկական ուժերի զբաղեցրած գերադաս դիրքերից ուղիղ նշանառության տակ է հայտնվել Ադրբեջան-Վրաստան ավտոմայրուղին: Թիրախային գոտում է հայտնվել նաև ադրբեջանական Իքինջի Շըխլը գյուղը և գյուղի ողջ ցանքատարածություններն ու արոտավայրերը:

Փորձելով կանխել խուճապի տարածումը սեփական բնակչության շրջանում՝ Բաքվի քարոզչամեքենան դիմեց տեղեկատվական մանիպուլյացիայի՝ հրապարակելով «առաջինը գողն է գոռում բռնեք գողին» ժանրի նյութեր: Այդ գործին լծվեցին Ալևի նավթադոլարներից սնվող ադրբեջանական քարոզչական կայքերը՝ հրապարակելով տեղեկություն իբր «Ադրբեջանի սահմանապահների հաջողության և առաջխաղացման մասին»: Իրականում ադրբեջանական զինուժը կարողացել է փոքր տարածք զավթել, սակայն հարևան Վրաստանից՝ չկարողանալով մոտենալ Հայաստանի հետ սահմանին:

Այս հաջողված գործողության արդյունքում հայկական բանակը ոչ միայն կարողացավ ազատագրել 140 հեկտար տարածք և ավելի ամրապնդել մեր սահմանակից գյուղերի և ավտոմայրուղու անվտանգությունը, այլև վերահսկողության տակ վերցնել ադրբեջանական մայրուղին, ինչը Բաքվի իշխանություններին պետք է ստիպի մեղավորներ ման գալ իրենց գեներալների շարքերում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին