▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական և ադրբեջանական դրոշների գույներով՝ Լեհաստանի նախագահականի լուսավորությունը հարցեր է առաջացրել

Արդեն տեղեկացրել ենք, որ Լեհաստանի նախագահական պալատը մայիսի 28-ին լուսավորվել է հայկական դրոշի գույներով՝ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի առթիվ:

 

 

 

 

 

 

Այդ մասին հայտնել էր  է Լեհաստանում ՀՀ դեսպանատունը:

«Լեհաստանի նախագահական պալատը 2018 թվականի մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակի առթիվ: Շնորհակալություն Լեհաստան»,-ասվում էր  դեսպանատան ֆեյսբուքյան գրառման մեջ։

 

 

 

 

 

 

 

 

Նյութը հրապարակելուց հետո պարզ է դարձել, որ Լեհաստանի նախագահական պալատը լուսավորվել է ոչ միայն հայկական, այլ նաև ադրբեջանական դրոշի գույներով, քանի որ մայիսի 28-ին նշվում էր նաև Ադրբեջանական հանրապետության հիմնադրման հարյուրամյակը:

 

 

 

 

 

 

 

Ի դեպ, Հայաստանի և Ադրբեջանի դրոշները եղել են իրար կողք, ինչի առիթով ֆեյսբուքյան որոշ օգտատերեր իրենց տարակուսանքն են հայտնել:

«Լեհաստանում մեր դեսպանը կասի՞, սա ինչ է՞»-գրել է Արման Գալստյանը, շատերն էլ պարզապես տարածել են լուսանկարը՝ անգլերեն «խաղաղություն» հեշթեգով:

 

Տեսանյութը՝ Հրաչ Մանրիկյանի ֆեյսբուքյան էջից 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին