▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկազ Բաղմանյանին բիզնես խլելու գործում օգնել է Կադաստրի նախագահությունը

Armtimes.com-ը սեպտեմբերի 20-ին «Հայկազ Բաղմանյանը բիզնես է խլել. գործարարը դիմում է Կարեն Կարապետյանին» վերնագրով հոդված էր հրապարակել, որում Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի «Պանրագործական ընկերություն» ԲԲԸ-ի տնօրեն Թաթուլ Բաղդասարյանը պատմել էր, թե ինչպես է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի հետ նախնական համաձայնությամբ բիզնես հիմնադրել, սակայն վերջինս «խլել է» համատեղ բիզնեսը: Այդ հրապարակումից մեկ շաբաթ անց «Civilnet.am» կայքն է անդրադառնում այս խնդրին եւ Մարտունու քաղաքապետարանից պարզաբանում է ստանում, որում ասված է. «2.38 հեկտեր եւ 0.15 հա հողամասերը, որոնք հանդիսանում են «Մարտունու պանրագործարան» բաց բաժնետիրական ընկերության շենք շինությունների սպասարկման տարածք, ՀՀ կառավարության 26.01.2006 թվականին ընդունված որոշմամբ փոխանցվել են Մարտունի համայնքին: Կառավարության նույն որոշմամբ Մարտունի համայնքին է փոխանցվել նաեւ 0.60 հեկտար տարածքը, որի վրա «Պավել եւ ընկերներ» ՍՊԸ-ի կողմից 2009 թվականին ինքնակամ կառուցվել է գազալցակայան, քանի որ գազալցակայանը կառուցվել է համայնքային սեփականությունը հանդիսացող հողամասի վրա, ուստի կառավարության 18.05.2006 թվականին ընդունված երկու որոշումների համաձայն Մարտունի համայնքի ավագանու 11.12.2009 թվականի Ն136 որոշման ճանաչվել է որպես համայնքի սեփականություն: Մարտունի համայնքի ավագանին նշված գազալցակայանը համարել է համայնքային սեփականություն, քանի որ այն կառուցվել է համայնաքյին սեփականություն հանդիսացող հողամասի վրա»:

Նույն պարզաբանման մեջ էլ նշված եղել, որ գազալցակայանը այնուհետեւ համայքնը վաճառել է նույն «Պավել եւ ընկերներ» ՍՊԸ-ին միայն նշված 0.6 հողատարածքի գնով՝ 2 միլիոն դրամով: Համայնքի ավգանու այս որոշումների վերաբերյալ Թաթուլ Բաղդասարյանը դիմել է դատարան, սակայն գորը կարճվել է, այժմ էլ նա բողոք է ներկայացրել Գեղարքունիքի մարզային դատախաղի եւ գործով քննիչներից մեկի որոշումների դեմ:

Մինչ հոկտեմբերի 5-ին կայանալիք դատական նիստի օրը Թաթուլ Բաղդասարյանը մեզ տրամադրեց որոշ փաստաթղթեր, ըստ որոնց Մարտունու ավագանին չէր կարող 2009 թվականին նման որոշում կայացներ եւ իր ընկերությանը պատկանող հողակտորը գազալցակայանով հանդերձ համարեր համայնքային սեփականություն:

Փաստաթղթերից առաջինը նախ ապացուցույցն է այն բանի, որ «Պավել եւ ընկերներ» ՍՊԸ-ն հիմնադրվել է Հայկազ Բաղմանյանի որդու Պավել Բաղմանյանի կողմից, ապա հաստատում է, որ տվյալ գազալցակայանի տարածքը նույն ՍՊԸ-ն մի քանի ամսով վարձակալել է հենց «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ից:

Երբ Մարտունու քաղաքապետարանը նշված 0.6 հա տարածքը (որի վրա էլ կառուցվել է գազալցակայանը) համայնքի ավագանու որոշմամբ համայնքային սեփականության է վերածել, «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ի տնօրենը դիմել է դատարան վիճարկելու ավագանու որոշումը: 2009 թվականի հուլիսի 7-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատատեխնիկական փորձաքննություն է նշանակել եւ փորձաքննության կատարումը հանձնարարել է կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին: Փորձաքննությունն իրականացրել է կոիտեի աշխատակազմի Մարտունու տարածքային ստորաբաժանման պետ Գ.Մելոյանի, մասնագետներ Կ.Դավթյանի եւ Է.Գասպարյանի կողմից: «…Նշված 6.0 հա հողամասից պանրագործարանի կողմից փաստացի օգտագործվող,պարսպապատ տարածքը կազմում  է 2.3 հա: Մնացած 3.7 հա-ից 0.16 հա-ի նկատմամբ գրանցված է քաղաքացիների սեփականության իրավունքը (3 միավոր), իսկ 2.92 հա-ի նկատմամբ իրավունքի գրանցում չի կատարվել: Մնացած հողամասը ՀՀ կառավարության 26.06.2006 թ Ն133 որոշմամբ փոխանցվել է համայնքային սեփականություն»,- ասված է փորձաքննության մեջ՝ որեւ է բառ չնշելով 0.6 հա գազալցակայանի տարածքի մասին:

Այսինքն՝ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարտունու տարածքային ստորաբաժանման պետ Վ. Վարդանյանը փաստել է միայն  Մարտունու ավագանու որոշումը, որի համար հիմք է հանդիսացել կառավարության որոշումը: Մինչդեռ Armtimes.com-ի ձեռքի տակ առկա փաստաթղթերից մեկի համաձայն, որն ստորգրված է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի եղակալ Ա. Մուսայանի կողմից, որը տրվել է տարաքային ստորաբաժանումների ղեկավարներին, ասված է բառացիորեն հետեւյալը. «Հաշվի առնելով այն հանգամանքը, ՀՀ ԿԱ ԱԳՊԿ-ի կանոնադրության համաձայն ՀՀ ԿԱ ԱԳՊԿ-ին (այդ թվում՝ կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումներին) փորձաքննություն իրականացնելու եւ տեխնիկական մասնագիտական եզրակացություն տրամադրելու գործառույթ վերապահված չէ, ուստի հանձնարարվում է որոշումների կամ դիմումների պահանջների կատարումը մերժել վերը նշված պատճառով եւ առաջարկել դիմել համապաստախան գործառույթների իրականացման մարմիններին»:

Այս հանձնարարականն իջեցվել է 2010 թվականին փետրվարի 8-ին, երբ դատաքննությունը դեռ ավարտված չի եղել: Կարելի է ենթադրել, որ այսկերպ կադաստրի կոմիտեի բարձր ղեկավարությունն է ստանձնել Հայկազ Բաղմանյանի տղայի ընկերության գործը դատարանում ավարտելու գործառույթը:

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին