▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայոց երկիրը ծաղկել է այն ժամանակ, երբ իր բանակն ունեցել է արժանի վերաբերմունք

 

Հարգելի ՀԱՅԿ Նահապետի ժառանգներ,

Շնորհավորենք միմյանց մեր Հայկական Բանակի վերակազմավորման օրվա կապակցությամբ: Հայոց Բանակը եղել է միշտ, և Տիգրան Մեծի աշխահակալ զորքերի տեսքով, և Նժդեհի Լեռնահայաստանի ցեղամարտիկների տեսքով, և 2-րդ Համաշխարհայինում հայկական դիվիզիաների տեսքով, և Անդրանիկի հայդուկների ու Հոգով Ազատամարտիկ, գրպանում դանակակիր անկախության գաղափարակրի տեսքով: Եվ Հայոց Երկիրը ծաղկել է այն ժամանակ, երբ իր բանակն ունեցել է արժանի վերաբերմունք:

Սա աքսիոմա է` ՀԲ-ն է ՀԲ-ի տերը, այո,  Հայկական Բարձրավանդակի տերը Հայկական Բանակն է: Արդ տանկ չունենալը ամոթ է, բայց տանկով կամ միայն տանկով կռվելն էլ ամոթ է: Հիմա լազերի դար է, նանոտեխնոլոգիաների դար է, բանկաֆինանսային ներուժի դար է, ջլապինդ ու բանիմաց, զարգացած ու բարեկիրթ սպաների ու գեներալների դար է: Մեր ՀԲ-ով` դեպի ՀԲ...

Դու մեր ապավեն,

Հույս ու ապագան,

Դու մեր գերարժեք`

Բանակ Հայկական:

 

Երվանդ Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին