▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայտարարում եմ քրեական երանգներով համատարած խախտումների մասին». Տիգրան Ուրիխանյան

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը սոցկայքի իր էջում գրել է.

«Հայտարարում եմ քրեական երանգներով համատարած խախտումների մասին կրթության բուհական համակարգում։ Ակնկալում եմ Փաշինյանի կառավարության ամենայուրահատուկ կադրի՝ նախարար Արայիկ Հարությունյանի և գլխավոր դատախազի արձագանքը։ Բուհերում գրեթե համատարած ուստարվա սկզբին պահանջում են վճարել վարձը կամ ամբողջությամբ, կամ առնվազն կեսը՝ սպառնալով չթույլատրել ուսանողների մասնակցությունը ուսումնական պրոցեսին։

Մինչդեռ ուսման վարձի վճարման կարգի փոփոխությունն օրենքով անձամբ եմ իրականացրել, որը վաղուց ուժի մեջ է և ոչ թե ձևի համար, այլ մարդկանց կյանքը թեթևացնելու նպատակով։ Այն պարտադիր է բոլորի համար, իսկ եթե ոմանք ուսանողների առաջ դնում են ապօրինի գումարային պահանջ կոնկրետ սպառնալիքով, դա արդեն շորթման տպավորություն է թողնում։

Ընդգծում եմ, որ դիմել են ոչ թե մի քանի տասնյակ, այլ մի քանի հարյուր մարդ՝ նշելով կոնկրետ տվյալներ։

Հատուկ նշում են, որ այս խնդիրը լուծվելու է ուզեք, թե չուզեք, ստիպելու՛ եմ մինչև բոլոր ուսանողների մոտ հարցը կարգավորվի։

Հերիք եղավ ձևականությունների՛»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին