▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնաբերված զինծառայողի դեմ քրեական 2 գործ է հարուցվել.galatv.am

galatv.am-ը գրում է. «Անցնող գիշեր Շիրակի մարզի Բայանդուր գյուղի մոտակայքում հայտնաբերվել է հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը Գյումրիի Մյասնիկյան 188 տանը տեղի ունեցած դաժան սպանության գործով հիմնական կասկածյալ Վալերի Պավելի Պերմյակովը»,-այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցել էր Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ նրան սկզբում նկատել են գյուղաբնակները, ապա վերջինս փորձել է հատել հայ-թուրքական սահմանը, եւ հայտնաբերվել ռուս սահմանապահների կողմից:

Րաֆֆի Ասլանյանն այսօր մեզ հետ զրույցում ասաց, որ չունեն տեղեկություններ այն մասին, թե արդյո՞ք ռուս զինծառայողը զինված է եղել: Նա նշեց նաեւ, որ վերջինիս նկատմամբ հարուցվել է երկու քրեական գործ, առաջինը՝ ՌԴ իրավապահ մարմինների կողմից դասալիքության մեղադրանքով, եւ երկրորդ քրեական գործը ՀՀ իրավապահների կողմից՝ դաժան սպանության մեղադրանքով: Այժմ Վալերի Պավելի Պերմյակովը գտնվում է ՌԴ համապատասխան ստորաբաժանումում:

Դատախազից հետաքրքրվեցինք, թե ո՞ր երկիրն է քննելու սույն քրեական գործերը: Րաֆֆի Ասլանյանը նշեց, թե քննարկվում է վերջինիս դեմ առաջադրված երկու քրեական գործերը միավորելու հարցը, սակայն թե որ երկրի իրավապահ մարմինները այն կքննեն, հայտնի չէ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին