Հունիսի 22-ին ոստիկանություն էր զանգահարել Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպանությունը ստանձնած Արսեն Մկրտչյանը, ով հայտնել էր, որ սպառնալիքներ է ստացել հեռախոսազանգերի և ֆեյսբուքյան հաղորդագրությունների միջոցով: Նա դիմել է ոստիկանություն, սպառնալիքների հեղինակը հայտնաբերվել է:
Մանրամասները՝ ոստիկանության տարածած տեսանյութում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Արսեն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր պաշտպանյալի տեսաուղերձը և կից գրառել.
«Մարդը, ազատության մեջ գտնվելով, չի հեռանում դատարանի դահլիճից»։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը 2 ամսով կալանավորվել է ամառանոցում ապօրինի զենք, ռազմամթերք հայտնաբերելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 2-րդ մասի հատկանիշներով։
Ավելի ուշ ԱԱԾ-ն նոր մանրամասներ է հայտնել: Պարզվում է, որ Մանվել Գրիգորյանը կասկածվում է նաեւ ապրիլյան պատերազմի օրերին դպրոցականների կողմից զինծառայողների համար ուղարկված օգնությունը յուրացնելու համար: Այնուհետեւ այդ ամենը հաստատող հաղորդագրություն եւ տեսանյութ էր տարածել ԱԱԾ-ն։
Տեսանյութը` Արսեն Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից
Եղբորս պահել են ջրհորում, շղթայած. սարսափազդու պատմություն՝ Մանվել Գրիգորյանի մասնակցությամբ


