▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Էս ի՞նչ տեղային շովինիզմ է. Արայիկ Հարությունյանը՝ ԵՊՀ դասախոսին

Հայաստանի բույրերը

Հերմինե Նաղդալյանի որդին ազատվել է պաշտոնից

Գյումրու նոր մաքսատանը մեկնարկել է ավտոմաքսազերծման գործընթացը

Եվրո-2020․ Իտալիա-Հայաստան. ՈւՂԻՂ

Արցախում ականի պայթյունից ժամկետային զինծառայող է վիրավորվել

Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու հայցը մերժվել է. Լիդիան Ինթերնեյշնլ

Բարի եղեք, լսե՛ք մինչև վերջ, եթե նույնիսկ դա Ձեզ դուր չի գալիս և Ձեր քաղաքական թիմի ականջներին. . .

Տավուշում ականի պայթյունից պայմանագրային զինծառայող է վիրավորվել, նրան անդամահատել են

Հայերենը, ով վատ է սովորում դպրոցում, նաև վատ է սովորելու այն բուհում. Արայիկ Հարությունյան

Հիմա ի՞նչ եմ տեսնում, էս հրատապի փողը ավելացրել են 325 միլիոնով

ՀՀ քաղաքացիների ոտքերից կախվելը և նրանց ճահիճների մեջ քաշելն ու այնտեղ պահելը չի ստացվելու.Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կունիո Միկուրիային

Փարատեմ մտահոգությունը. գործարարները գիտակցում են՝ շահույթի մի մասը պիտի տան աշխատավարձի բարձրացմանը

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալները նորից պաշտոն կստանան. ՊՆ-ում վերահսկողության ծառայություն է ստեղծվում

Եթե քաղաքականությամբ զբաղվող մարդիկ հայտնվեին հայտնի կտավներում

Դա արդարացում չէր իմ կողմից. Բեն Ավետիսյանը՝ իր անվան շուրջ առաջացած աղմուկի և անլուրջ. . .

Կրթության և գիտության ոլորտում գնալու ենք վճռական, սկզբունքային, հետևողական փոփոխությունների.. . .

Կոստանյանը ոնց որ միտք չունի ՀՀ վերադառնալու, իսկ Սերժ Սարգսյանի հրավերը չենք ուշացնում.. . .

Սկանդալային «Մել» ֆիլմի թրեյլերը

Ցանկացած ծրագիր, որն իրականացվում է կառույցում, գտնվում է կառավարության ուշադրության. . .

Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է Կատարի ազգային գրադարանում

Միհրան Ծառուկյանի մայրը դեմ է որդու և Արփիի հարաբերություններին. նրա արձագանքը դահլիճից՝. . .

Շատ կարևոր է խմիչքը ճիշտ օգտագործել. Սոնայի և Manolo Y Los Gipsy-ի երևանյան համերգի մանրամասները

Եթե ձևավորվում է ընդդիմություն, ապա թող ձևավորվի ընդդիմություն. ի՞նչ կարող եմ ես ասել. ԱԺ պատգամավոր

Ահազանգ. Կամ պետք է արգելվի, կամ հստակ գրվի՝ որքան ջուր է խառնած մսին

Քոչարյանի պաշտպանը նամակ է գրել Մակրոնին և ստացել պատասխան

Արմեն Սարգսյանը հանդիպել է շեյխուհի Մոզա բինթ Նասեր ալ-Միսնեդի հետ

Գյումրիի տարիներով կազմակերպված թալանի ու «օդում կախված լուրերի» մասին. Ռուբեն Մխիթարյան

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կամո Քոչունցը և Վաչագան Ներսեսյանն ազատվել են իրենց պաշտոններից

Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի ռոմանտիկ պարը՝ երգչի մենահամերգից հետո

Բյուջեն ավելանում է, բայց քաղաքում ոչ մի առաջընթաց չենք նկատում. ավագանու անդամ

Ժողովուրդ ջան, ձյուն ունենք և ջերմաստիճանի նվազում 8-10 աստիճանով. Գագիկ Սուրենյան

Մովսես Հակոբյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնից

Մահվանը դեմ հանդիման նայել եմ և ասել՝ ապրելու եմ, որովհետև ինձ սպասող որդի ունեմ. Անի Քոչարի. . .

Նոր Հաճնում մահացած չորս երեխաների հայրը հնարավորություն կունենա վերջին հրաժեշտը տալ նրանց ու մորը

Երևանում «Վեգա»-ի աշխատակիցը բեռնատար KIA-ով վրաերթի է ենթարկել երիտասարդ աղջկա և 4 երեխաների

Հունվարի 1-ից Երևանի շտապ բժշկական օգնության աշխատակիցների աշխատավարձը կբարձրանան 10%-ով

Հիմա ամենահարուստն ենք. Էմմին առաջին անգամ ամուսնու հետ լուսանկարներ է հրապարակել

Մեր քաղաքացիները շարունակելու են հարստացնել վրացական տնտեսությունն ի վնաս հայկականի. Զոհրապ Եգանյան

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալը դիմել է փախուստի

Միհրան Ծառուկյանն իր մենահամերգի ընթացքում ամուսնության առաջարկ է արել Արփի Գաբրիելյանին

Ջեմմա մայրիկի հետ խոսակցությունը հայեցակարգային ստացվեց. Նիկոլ Փաշինյան

Սրտատրոփ սպասում եմ, թե ոնց են ինձ ծեփելու պատերին և փռելու ասֆալտին

Նոր Հաճնում մահացած երեխաներից երկուսը հանդես էին գալիս «Արարատ» ՖԱ-ի կանանց թիմում

Գնալ խանութ եւ հանդիպել... Հայաստանի Ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին. վարչապետը լուսանկար է հրապարակել

Ինչպե՞ս Արմեն Սարգսյանին դիմավորեցին Կատարում

Հրաժարվում ենք պոլիէթիլենային տոպրակներից և վերցնում կտորե տոպրակներ. վարչապետն ու տիկինը. . .

Նոր Հաճնում մահացած երեխաների հայրը խնդրում է, որպեսզի իրեն ազատ արձակեն՝ զավակների թաղմանը. . .

Բացահայտումների շղթան շարունակական է լինելու. Փոխնախարարը՝ երեխաների ապօրինի որդեգրման դեպքի մասին

Հայտնի արջ է ժամանում Հայաստան

Իր առաջին միջազգային ուղևորության շրջանակում այս շաբաթ Հայաստան կժամանի Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենաերկարատև հեռարձակվող սոցիալական գովազդի կերպարը՝ Սմոքի արջը`  շարունակելու անցանկալի, տեխնածին հրդեհների մասին իրազեկման իր առաքելությունը:   Սկսած 1944 թվականից՝ Սմոքի արջը մեկնարկել է անտառային հրդեհների կանխարգելման արշավ, ինչը զգալի ազդեցություն է ունեցել ԱՄՆ-ում: Ինչպես Սմոքի արջի քաջածանոթ կերպարը (գլխին՝ ռենջերի գլխարկ, հագին՝ գոտիով կապույտ ջինս, ձեռքին՝ բահ),  այնպես էլ նրա միակ հստակ ուղերձը («Միայն դու կարող ես կանխել անտառային հրդեհները») հաղթահարել են յոթ տասնամյակից ավելի ժամանակի փորձություն:



Իր աշխատանքային փայլուն գործունեության ընթացքում Սմոքի արջը հանդիպել է բազմահազար մանուկների և նրանց փոխանցել հրդեհների կանխման վերաբերյալ հիմնավոր գիտելիքներ :  Նա հանդիպումներ է ունեցել նաև նախագահների և կինոաստղերի, այդ թվում՝ Ջոն Ֆ. Քենեդու և Առնոլդ Շվարցենեգերի հետ՝  էլ ավելի ազդեցիկ դարձնելով իր ուղերձը: Սմոքի արջի շնորհիվ  ամերիկացիների մի քանի սերունդ լավատեղյակ է կործանարար հրդեհների ճնշող մեծամասնության առաջացման պատճառին, որն է անզգույշ վարքագիծը, ինչպես օրինակ` ճամբարային խարույկի պատշաճ կերպով չմարելը կամ մեծահասակների կողմից այրվող ծխախոտի մնացորդը ավտոմեքենայի պատուհանից դուրս նետելը: Սմոքի արջի հայտնի կարգախոսն անգիր գիտի ԱՄՆ-ի մեծահասակ բնակչության 96 տոկոսը: Բացօթյա հանգստի սիրահարների 75 տոկոսը, ճանաչելով Սմոքի արջին, կարծում է, որ նա ընդօրինակելի կերպար է երեխաների համար:

Գտնվելով Հայաստանում՝ Սմոքի արջը, ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի և ԱՄՆ Անտառային ծառայության ներկայացուցիչների ուղեկցությամբ, հանդիպումներ կունենա ինչպես երեխաների, այնպես էլ պետական պաշտոնյաների հետ, կայցելի Երևանում և դրա մերձակայքում գտնվող անտառապատ տարածքներ՝ հանրությանը ուսուցանելու, թե ինչպես պետք է սիրել բնությունը և պաշտպանել Հայաստանի անտառապատ   տարածքներն ու վայրի բնությունը: Տեսնենք՝ արդյո՞ք կհաջողվի ձեզ հանդիպել Սմոքի արջին քաղաքի փողոցներում և նրա հետ տոնել իր ծննդյան 75-ամյակը:

Սմոքի արջի և անտառային հրդեհների կանխարգելման մասին ավելին իմանալու համար այցելե՛ք  www.smokeybear.com կայք և հետևե՛ք Սմոքի արջին ֆեսբուքում, ինստագրամում և թվիթերում #SmokeyBear75 և #OnlyYou  հեշթեգերով։

###

Սմոքի արջի վերահսկման պատասխանատու գերատեսչությունն է ԱՄՆ Անտառային ծառայությունը` Պետական  անտառապահների ազգային ասոցիացիայի և Գովազդային խորհրդի հետ համագործակցությամբ: Անտառային ծառայությունը սպասարկում է 193 միլիոն ակր ազգային անտառածածկ և խոտածածկ տարածքներ՝ հանուն ամերիկյան հանրության: Նրա առաքելությունն է պահպանել անտառածածկ և խոտածածկ տարածքների անխաթարությունը, բազմազանությունն ու արտադրողականությունը ներկա և ապագա սերունդների կարիքները բավարարելու նպատակով:

ԱՄՆ Անտառային ծառայությունը Հայաստանում իր գործունեությունն է ծավալում 2010 թվականից՝ տարեցտարի իրականացնելով շարունակական ծրագրեր: ԱՄՆ-ի Անտառային ծառայությունը, համագործակցելով քաղաքացիական հասարակության և կառավարության հետ, աշխատանքներ է կատարում  Հայաստանում բնական ռեսուրսների կառավարման մի շարք հիմնահարցերի լուծման ուղղությամբ  այդ թվում` անտառային հրդեհների կառավարման և անտառապատման ու անտառների վերականգնման ոլորտներում:

 

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին