▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի է Քոչարյանին գրավի դիմաց ազատելու միջնորդության վերաբերյալ որոշումը հրապարակելու օրը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու:

Դատարանը որոշումը կհրապարակի սեպտեմբերի 20-ին՝ ժամը 17:00-ին:

Հիշեցնենք, որ այսօր պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը Քոչարյանին գրավով կամ ստորագրությամբ ազատ արձակելու միջնորդություն ներկայացրեց:

Խուդոյանն ասաց՝ իրենք կարծում են, որ դատավարության այս փուլում Քոչարյանի նկատմամբ կալանքը կիրառած պահելու համար անհրաժեշտ հիմքերը բացակայում են՝ հիմք ընդունելով մի շարք փաստական հանգամանքներ, ըստ այդմ, իրենք պնդում են, որ ներկայում բացակայում են Քոչարյանի ազատությունը սահմանափակելու հիմքերը:

Պաշտպանները նախորդ նիստին Քոչարյանին անհապաղ ազատելու եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն էին ներկայացրել՝ հիմք դնելով ՍԴ վիճակահարույց որոշումը:

Դատարանն այսօր մերժել էր այս միջնորդությունը:

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին