▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հենրիխը միակն է, ում մասին գրում են հազարավոր լրատվամիջոցներ». Զոհրապ Եգանյան

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Աշխարհում ապրում է երկու հայ, որոնց տեղաշարժը հայտնվում է համաշխարհային մեդիայի ուշադրության կենտրոնում՝ Քիմն ու Հենրիխ Մխիթարյանը։ Վրաստանն ունի Սահակաշվիլի, ով զգալիորեն զիջում է թե՛ Քիմին, թե՛ Հենոյին, իսկ Ադրբեջանը չունի նման մարդ։

Քիմի դեպքում շատ բայցեր կան շատերիս համար, իսկ Հենրիխը միակն է ՀՀ քաղաքացիների շարքում, ում մասին գրում են հազարավոր լրատվամիջոցներ աշխարհի բոլոր երկրներում։ Մեզ պետք է նախ գնահատել այն ինչ ունենք, ապա աշխատել ունենալ նոր աստղեր այլ ասպարեզներում»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին