Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Հայեր ջան, մի քանի բան ասեմ, խփել չլինի
Հերիք չի օդը ճոճորենք
Տոտալ հիստերիա ա ֆեյսբուքում:
ա.Դրան պետք ա բռնել, մասնատել, սատկացնել, մորթել : Գրողներից որ մեկն ա հետույքը տեղից շարժել, գնացել Գյումրի, գոնե ձևական փորձել դրան գտնել, որ մասնատի, վառի,սատկացնի: Թե ձեր տեղը դա պետք է ոստիկանությունը աներ: Կամ ոնց եք պատկերացնում, ոստիկանությունը բերում ա հրապարակ, դանակներ ու լուցկի ա բաժանում ու ասում ա սկսեք ?
Ինչու ձեր տեղը դա պետք է ուրիշը անի: Որ գրում եք, մեկ հայ զինվորի համար, հարյուր հատ թուրք պետք ա սպանել, ով պիտի սպանի ? Դուք? Թե խրամատի մեջ սառող ու չքնող զինվորը
բ. Դրան պետք ա դատել Հայաստանում:
Հարյուր տոկոս, հա: Ու պետք ա սատկի էլ ստեղ: Բայց, էսքան քրֆիք դատախազությանը, ոստիկանությանը ու էլ եսիմ ում: Հարց ձեզ.Կոնկրետ ինչ եք արել այդ ուղղությամբ, որ դատեն այստեղ? Ինչ-որ ճնշում գործադրել եք, ծանոթ-բարեկամ խառնել եք, փողոց դուրս եկել եք? Իրավաբաններից հետքրքրվել էիք, բոլոր ծուղակների տեղը իմացել էիք: Բացի ֆեյսբուքից?
Ոչ:
գ. Ռուսական ռազմաբազան պետք ա հեռանա: Ռադ եղեք ռուսներ Հայաստանից:
Ընտիր ա:Ցենտր ա: Ինչ-որ գործնական քայլ որևէ մեկը արել ա, թե ? Բա նստենք երազենք դալշե:
Խոսքի հեռացան, հենց վաղը հետո? Հաշվարկներ կան ինչ ենք անելու? Ոնց ենք անելու? ՈՒմ ենք անելու կամ ով ա մեզ անելու? Մտածել եք, հա?
Ռուսը մեր թշնամին ա: Մեզ ցեղասպանում ա, կոտորում ա:
Գժական ա: Ցենտր ա: Բա ով ա մեր բարեկամը ? Կամ ռուսը վերջնական մեր թշնամին ա ու հարձակվում ա մեր վրա, ինչ ենք անում ? Ով ա թասիբներիս կանգնում? Կա պատասխան? Կա գոնե մի քանի հատ ռասկլադ ?
դ. Գնանք ռուսական բազան վերցնենք
Ընտիր ա Հավաքվենք ու գնանք, որ էտ բ.տղուն մեզ տան? Կգաք? Կամ գնացող եղել ա էսօր, երեկ, վաղը?
Ով ա զանգը կախողը ? Ինչու քո ցանկությունը ուրիշի ձեռքով պետք ա արվի ?
Երեկ իմ ամենահարազատ մարդը վախից տնից չէր ուզում դուրս գար:
Ֆեյսբուքն էր կարդացել: Վերսիաները: Ապատեղեկատվությւոնները: Ու վախեցել էր:
Հ.Գ. Երեկ ու այսօր իմ համեստ հնարավորություններով կարողաց ա երկու լավ գործի մասնակցել: Մեկը որ լինի, մեկը որ չլինի: Գիտեմ, որ իմ լուման շատ փոքր ա: Չորս-հինգ մարդ գիտի: Ու գիտեմ, որ գերեզման եմ տանելու այս հիշողությւոնները, առանց որևէ մեկին պատմելու: Տենց ա պետք: Տենց ա ճիշտ:
Բարի գիշեր: