Առաջին օրվանից օգտվում եմ ORANGE-ից:
2 տարի է օգտվում եմ Թիթեռը Orange-ի ամսական 6.000 դրամ (ինչպես ORANGE-ում են սիրում ասել) շփման ձևից: Վերցրել էի հեռախոս և 2 տարի ամսեկան մոտ 7.000-10.000 դրամ վճարում եմ: Այսօր որոշեցի երկարացնել պայմանագիրս և ինչպես իրենք են գովազդում ձեռք բերել նորաոճ հեռախոս բացառիկ գնով:
Երբ դիմեցի ORANGE, ինձ ասեցին որ այդ նշված գներով հեռախոս ձեռք բերելու համար դուք պետք է նոր համար ձեռք բերեք, իսկ եթե ցանկանում եք ձեր հին համարով վերցնել հեռախոս, ապա պետք է ավելի գումար վճարեք:
Ստացվում է` եթե ես 3 տարի եղել եմ ORANGE բաժանորդ, հիմա արդեն ORANGE PREMIER բաժանորդ պետք է ավելին վճարեմ, քան եթե նոր ցանկանամ դառնալ ORANGE բաժանորդ:
Նախ.
1.Ոչ մի գովազդում այդ մասին չի նշվում
2.Միթե° այս ամենը խաբեություն չէ
3.Այս ամենը արվում է, որպեսզի նոր բաժանորդներ ձեռք բերել
4.Հաշվի չի° առնվում 2-3 տարվա բաժանորդ լինելը
5.ORANGE-ում մտածում են, որ եթե նախկին բաժանորդները կարողանում են նորմալ մուծումներ կատարել` ուրեմն կարող են ավելին վճարե°լ
6.Ի°նչն է պատճառը բաժանորդների հետ նման ձև վարվելու
P.S.
Հեթական բիզնես գովազդը,որը բաժանորդներին գցում է թյուրիմացության մեջ,հերթական գովազդը ինչը մեզ ստիպում է մեզ խաբված լինել :