▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հետաքրքիր փաստեր ատամնաբուժության մասին

Globalfact.ru կայքը հաղորդում է, որ առաջին ատամի խոզանակները հայտնվել են 14-րդ դարում Չինաստանում: Դրանք պատրաստված էին կենդանիների մազերից: Այն  խոզանակները, որոնց մենք սովոր ենք, ստեղծվել են  Անգլիայում 1870 թվականին: 

Միայն 1938 թվականին սկսեցին խոզանակներ պատրաստել արհեստական մազերից. այս գյուտը պատկանում է ամերիկացիներին:

Հին Եգիպտոսում ատամները պլոմբել գիտեին: Այնտեղ նույնիսկ կարողանում էին վնասված ատամը փոխարինել նորով: Դրանք ոսկյա մետաղալարով ամրացնում էին հարևան ատամներին:

Հին էտրուսկները առաջին ատամնաբույժներն են: Նրանք վարպետորեն պրոթեզներ էին պատրաստում կենդանիների ատամներից, որոնք հարմար էին նույնիսկ կոշտ սնունդ ծամելիս:

Ատամնաբույժի դիպլոմ ստացած առաջին կինը ամերիկացի Լյուսի Թեյլորն է, ով իր դիպլոմը ստացավ 1867 թվականին:  

Հնում ճապոնացի ատամնաբույժները ատամները մաքրում էին ձեռքերով: Ընդունված էր նաև ատամը քայքայել` օգտագործելով մի քիչ փայտ:

Ատամի մածուկ առաջին անգամ օգտագործվել է Հին Եգիպտոսում: Այն պատրաստված էր ձվի դեղնուցից, մանրացված պեմզայից, զմուռսից, ինչպես նաև մոխրից: Այս մածուկի շնորհիվ եգիպտացի աղջիկներն ունեին ճերմակ ատամներ:

Ջոն Գրինվուդը Ջորջ Վաշինգտոնի ատամնաբույժն էր, ով նախագահի համար պատրաստել էր 4 միանման պրոթեզներ, որոնք կարելի էր հանել ու հետո նորից օգտագործել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին