▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ գլխավոր դատախազը դավաճան է. Արփինե Հովհաննիսյան

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«ՀՀ գլխավոր դատախազը դավաճան է: 5000 նահատակված երեխեքի ու 10000 վիրավորների, 3500 անհետ կորածների, Շուշին հանձնողների, հարյուրավոր գերիների պատասխանատուներից` դավաճանի, թուրք սիրող մարդասպանների ոհմակի անբաժան մասը: Սահմանափակ ուղեղով, բայց անսահման ծառայամտությամբ իրավական բեսպրեդել ստեղծողներից, որին պետք է մատնացույց անել որպես օրինակ` ինչպիսին չպիտի լինի իրավաբանը: Չեմ ասում արժանապատիվ մարդը: Սրանք բոլորը Չմարդ են, որոնց հատուցումը պետք է լինի համարժեք:

Բարդ համադասական ու բարդ իրավական մեկնաբանություններ չեմ ասելու ԴՐԱ դիրքորոշման մասով: Դա իրավական սպանդ է: Վակխանալիա, բեսպրեդել: Այս մի բուռ երկիրը կործանողները պետք է կործանվեն` որտեղ էլ լինեն: Սա վենդետա չի, զարգացման ուղին բռնելու նախապայման է»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին