▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ-ի և Ադրբեջանի նախագահների 3 հանդիպումներն ուղղաթիռի միջադեպով ջուրն ընկան.tert.am

tert.am-ը գրում է.«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանն այսօր մամուլի ասուլիսին ամփոփելով  2014  թվականը՝ ղարաբաղյան խնդրի համատեքստում, խոսել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների երեք հանդիպումների մասին, որոնք կազմակերպվել էին համանախագահող երկրների կողմից:

Ըստ նրա՝ առաջին երկու հանդիպումները առաջացած լարվածությունը լիցքաթափելուն էին ուղղված, իսկ երրորդ հանդիպումն արդեն, որը կազմակերպվել էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի միջնորդությամբ, վստահության դաշտում փոփոխություններ արձանագրելու և բանակցային գործընթացում առաջընթաց ունենալու հույս էր առաջացնում:

Նա նկատել է, որ այդ հանդիպումից հետո չափավոր լավատեսության կարճ ժամանակաշրջան եկավ, որից հետո մենք ունեցանք  ուղղաթիռի խոցման դեպքը: «Այդ երեք հանդիպումները ուղղաթիռի միջադեպով ջուրն են ընկնում ամբողջությամբ»,- ասել է նա։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանն այսօր մամուլի ասուլիսին ամփոփելով  2014  թվականը՝ ղարաբաղյան խնդրի համատեքստում, խոսեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների երեք հանդիպումների մասին, որոնք կազմակերպվել էին համանախագահող երկրների կողմից:
Ըստ նրա՝ առաջին երկու հանդիպումները առաջացած լարվածությունը լիցքաթափելուն էին ուղղված, իսկ երրորդ հանդիպումն արդեն, որը կազմակերպվել էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի միջնորդությամբ, վստահության դաշտում փոփոխություններ արձանագրելու և բանակցային գործընթացում առաջընթաց ունենալու հույս էր առաջացնում:
Նա նկատեց, որ այդ հանդիպումից հետո չափավոր լավատեսության կարճ ժամանակաշրջան եկավ, որից հետո մենք ունեցանք  ուղղաթիռի խոցման դեպքը: «Այդ երեք հանդիպումները ուղղաթիռի միջադեպով ջուրն են ընկնում ամբողջությամբ»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է միջնորդների դերին, ապա նա ասաց, որ համանախագահող որևէ երկրի կողմից մոնոպոլիզացիան բավականին մեծ վտանգ է իր մեջ պարունակում:
Կարեն Բեքարյանը այս տարվա իրադարձությունների համատեքստում կարևորեց Շոտլանդիայի հանրաքվեն՝ անկախ արդյունքներից, քանի որ այն քաղաքական մշակույթի ամենաբարձ մակարդակն է:
Նրա գնահատմամբ՝ հուլիս-օգոստոս ամիսներին մենք հոգեբանական առաջընթաց ունեցանք մասնավորապես՝ Ադրբեջանի այն անտրամաբանական թեզը, թե պատերազմ չսկսելն իր կողմից զիջում էր, հօդս ցնդեց, առավել ևս, որ այդ կրկնվող թեզը միջազգային հանրության վրա ազդեցություն էր ունենում: «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանն այսօր մամուլի ասուլիսին ամփոփելով  2014  թվականը՝ ղարաբաղյան խնդրի համատեքստում, խոսեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների երեք հանդիպումների մասին, որոնք կազմակերպվել էին համանախագահող երկրների կողմից:Առտավե

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին