«Սրանք մաֆիային բնորոշ դրսևորումներ են»,- այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց փաստաբան Ամրամ Մակինյանը՝ անդրադառնալով ավելի վաղ տարածված տեղեկություններին, ըստ որի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իրավական հարցերով խորհրդական Աննա Վարդապետյանը ցուցումներ է տալիս իրավապահ համակարգին, թե ինչ մեղադրանք առաջադրեն Ռուբեն և Ռաֆիկ Հայրապետյաններին:

«Փաստաթուղթը կազմելու միակ սուբյեկտը քննիչն է. որևէ մեկն իրավասու չէ դա իրականացնել: Իսկ հիմա ի՞նչ ա ստացվում, փաստորեն Աննա Վարդապետյանն ա որոշում, թե փաստերից որը մնա, որն ավելացվի, որը պակասեցվի: Հիմա հարց է առաջանում՝ Աննա Վարդապետյանը քրգործն էլ ա կարդացե՞լ ամբողջ ծավալով: Ես իրավունք ունեմ մտածելու, որ, այո՛, կարդացել ա: Նաև իրավունք ունեմ մտածելու, որ Աննա Վարդապետյանը տիրապետում ա այս և այլ քրեական գործերով տեղեկությունների: Եկեք հասկանանք հետևյալը՝ ՀՀ-ում վարչապետի օգնականն է որոշում, թե ում ինչ մեղադրանք առաջադրվի»,- ասաց Ամրամ Մակինյանը:


