▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՀՀ ՊՆ, ՊԲ, ե՞րբ եք վերջ տալու էս բարդակին, ինչո՞ւ եք տղերքի անունները հուղարկավորվելուց 5-6 ամիս անց հրապարակում»

ՀՀ պաշտպանության նախարարություն, Պաշտպանության բանակերբ եք վերջ տալու էս բարդակին, ինչու եք տղերքի անունները զոհվելուց և հուղարկավորվելուց 5-6 ամիս անց հրապարակում և ինչքան թաքցված անուններ դեռ ունեք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ալեն Ղուլյանը:

«Երեկ Արցախի ՊԲ-ն զոհված ևս 193 զինծառայողների անուններ է հրապարակել...

Ցուցակում Արցախի Մարտունու քաղաքի կամավորականների անուններ էլ կան, որոնց ես շատ լավ ճանաչում էի և տեղյակ եմ, որ նրանց մարմինները ճանաչելի էին` ԴՆԹ փարձաքննություն չի նշանակվել և նրանք անհայտ կորածների ցուցակներով չէին անցնում։ Այդ տղաներից մի քանիսը Մարտունու գերեզմանատանն են հուղարկավորվել, մյուսները` Եռաբլուր զինվորական պանթեոնում։ Ընդ որում, այդ ցուցակում ընդգրկված զոհվածներից մեկի հարազատներին Հարությունյան Արայիկը էս վերջերս "Մարտական Խաչ" շքանշան է հանձնել (լրատվակայքում կա ինֆոն)..

Ցուցակում հարազատիս անունն էլ կարդացի..Զոհվել է նոյեմբերի 3-ին (մարմինը ճանաչելի էր, ԴՆԹ թեստ չի հանձնվել) տեղափոխվել է Երևան և մի քանի օր անց հուղարկավորվել Եռաբլուրում։

ՀՀ պաշտպանության նախարարություն,Պաշտպանության Բանակ,երբ եք վերջ տալու էս բարդակին? Ինչու եք տղերքի անունները զոհվելուց և հուղարկավորվելուց 5-6 ամիս անց հրապարակում և ինչքան թաքցված անուններ դեռ ունեք ?

Վերջը, սրա համար որևէ մեկը պատասխանատվության ենթարկվելու է, թե ոչ?

ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ»,- գրել է նա։

 

 

 

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին