▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ քաղաքացին ծուռ վզով չի կանգնելու հաստավիզների առաջ. Նիկոլ Փաշինյան

 

 

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը  Շիրակի մարզկենտրոն Գյումրիում էր, որտեղից սկսել էր հեղափոխությունից առաջ մեկնարկած «Իմ քայլը» նախաձեռնությունը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Փաշինյանը հիշեց, որ թավշյա հեղափոխությանը նախորդած քայլերթը սկսել է հենց Գյումրիից, ապա հայտնեց, որ բացի այսօրվա հանդիպումը, դեկտեմբերի 7-ին ևս Գյումրիում են լինելու․ այդ օրը կառավարությունը արտագնա նիստ կանի այնտեղ. բացի դրանից՝  դեկտեմբերի 7-ին կլրանա 1988 թվականի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցը։

«Ինչո՞ւ մենք Գյումրիից սկսեցինք քայլերթը, որովհետեւ գիտեինք, որ էն գործը, որ Գյումրիից ենք սկսում խերով ա, աջ ա գնալու, եւ մենք բոլորին, նաեւ ներդրողներին խորհուրդ ենք տալիս ներդրումները սկսել Գյումրիից»,- ասաց Փաշինյանը։

Նա նաև  ընդունեց իր մեղքը, որ հեղափոխությունից հետո Գյումրի չի եկել․ «Ես նաև գիտեմ, որ մի քիչ էլ նեղացած եք, որ հեղափոխությունից հետո Գյումրի չեմ եկել, մեղավոր եմ, պատժեք»։

Վարչապետի պաշտոնակատարը շեշտեց՝ Գյումրու խնդիրները լուծելու համար տնտեսական հեղափոխություն է անհրաժեշտ. «Շատ է խոսվում, թե ինչպես պետք է մենք վերականգնենք աղետի գոտին։ Մեր պատասխանն մեկն է՝ ելքը տնտեսական հեղափոխությունն է։

Մենք պետք է հնարավորություն տանք, որ մարդիկ աշխատեն, պետք է գործարաններ բացվեն, նոր ներդրումներ արվեն, աշխատեղեր բացվեն։ Գյումրեցին որևէ մեկի ողորմության կարիքը չունի և չի ունեցել»:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև՝ Ինչպե՞ս Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին Պեմզաշենում

Ինչ տեսել եք, էլ չեք տեսնելու. Նիկոլ Փաշինյանը Ուջանում զրուցել է գյուղացիների հետ

Մեռնեմ արևիդ, մեռնեմ քեզ. թալինցիները շամպայնով և աղունիկներ թռցնելով դիմավորեցին Փաշինյանին

Այ թաքուն տեղում պայմանավորվածներ ու թաքուն տեղերից այդպես էլ դուրս չեկածներ, մեզ ձեզ հետ մի՛ շփոթեք. Նիկոլ Փաշինյան

Տասնյակ միլիոնավոր դոլարներ գողացածները բանակցություններ են սկսել քննչական մարմինների հետ. Նիկոլ Փաշինյան

Դուք կարող եք հեղափոխություն անել ձեր 1 քվեի միջոցով, եթե չուզեք, այլևս չեմ լինի վարչապետ. Փաշինյանը՝ թալինցիներին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին