▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անգլերեն խոսքը Դիլիջանում հիացրել է ներկաներին. Տեսանյութ

Արդեն տեղեկացրել ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր  Դիլիջանում հանդիպել է UWC-Դիլիջան միջազգային դպրոցի սաներին։

Վարչապետը դպրոցի հայ եւ օտարերկրացի սաներին ներկայացրել է կրթության մասին իր պատկերացումները, լսել  է աշակերտների եւ ուսուցիչների կարծիքները։

Նիկոլ Փաշինյանն իր ելույթը հնչեցրել է անգլերենով և առանց կարդալու, ինչը հիացրել է ներկաներին: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ավելացնենք նաև, որ Նիկոլ Փաշինյանը Դիլիջանի միջազգային դպրոցի մեքսիկացի սանին կոչ է արել  հորդորել Մեքսիկայի մյուս ընկերներին ևս գալ և սովորել այստեղ: Վարչապետ Փաշինյանը նման հորդորով դիմել է դպրոցում կատարած շրջայցի ընթացքում իրեն հայերենով բարևած ուսանողին:

«Ես սիրում եմ Հայաստանը»,- մեքսիկացի ուսանող Մաքս Լոպեզը մոտեցել է և հայերենով ասել է վարչապետին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Փաշինյանը հետաքրքրվել է՝ իր հետևից այս դպրոց մեքսիկացի այլ ուսանողներ բերե՞լ է արդյոք: Մաքսն անցել է անգլերենի՝ իրենից հետո դեռ եկողներ չեն եղել, սակայն իրենից առաջ շատ են եկել:

«Դու պետք է ասես մեքսիկացի քո ընկերներին, որ իրենք էլ գան ու սովորեն այս դպրոցում»,- ասել է Փաշինյանը, ինչից հետո Մաքսը նշել է՝ անպայման կհորդորի ընկերներին:

Կարդացեք նաև՝

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինչպե՞ս է վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաղպաղակով լի հեծանիվ վարում Դիլիջանի միջազգային դպրոցում

Վերահրապարակումներում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին