▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ական ուսուցիչները հեռացվելո՞ւ են աշխատանքից

Լրագրողների հետ զրույցում կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր անդրադարձել է  դպրոցների տնօրենների հետ կապված աղմկահարույց գործին, ովքեր նախորդ ընտրություններում աշխատել էին ՀՀԿ-ականների օգտին: Լրագրողների հարցինի պատասխան՝ ի՞նչ եք անում, որ նման դեպքերը չկրկնվեն‚ նախարարն ասել է.

«Դա այնքան էլ հեշտ գործ չէ: Երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները, իշխանությունների կամքը՝ վերացնել նման դեպքերը, ազդում է այդ երևույթի նվազման վրա: Ամեն դեպքում ես չեմ բացառում, որ նման դեպքեր կլինեն: Նույն դպրոցներում եթե հարցնեք, կտեսնեք, որ կոռուպցիոն զգալի նվազել է, դրամահավաքները զգալի նվազել են»:

 

 

 

 

 

Հարցին՝ ՀՀԿ-ական ուսուցիչները հեռացվելո՞ւ են աշխատանքից, նախարարը  պատասխանել է. «Որևէ մեկը կուսակցական պատկանելության հետ կապված չի հեռացվելու աշխատանքից: Դա սահմանադրությամբ ամրագրված իրավունք է, և որևէ մեկը չի կարող անձին հեռացնել կուսակցական պատկանելության համար, եթե նա օրենքով պատժելի արարք չի արել: Ասեմ ավելին՝ ես քննարկում եմ ԿԳ նախարարի երրորդ տեղակալի պաշտոնում նշանակել մեկին, ով ՀՀԿ անդամ է: Քննարկում ենք թեկնածուներ: Նախկինում շատ հաճախ մարդիկ ստիպված են եղել համակարգում աշխատելու համար կուսակցականացվել, այնինչ դա որևէ կապ չպետք է ունենա»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին