▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ ԳՄ նիստին մասնակցել է նաև Կարեն Կարապետյանը. ի՞նչ հարցեր են քննարկվել

Այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում քննարկվել են ներքաղաքական բազմաթիվ հարցեր և մասնակցել է նաև առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը:

 

 

 

 

 

 

 

 

Այս մասին նիստի ավարտին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է  ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ու ավելացրել է, թե  թե մարտավարություն և ռազմավարություն է փոխվելու կուսակցությունում:

«ՀՀԿ-ն ազգային պահպանողական քաղաքական կուսակցություն է և շարունակելու է իրականացնել իր գործունեությունը: Մենք շարունակելու ենք ակտիվ աշխատել: ՀՀԿ-ն չի պատրաստվում արհեստականորեն խոչընդոտել Փաշինյանի կառավարության գործունեությունը և արհեստականորեն վիժեցնել կառավարության ծրագիրը: Միայն 5 հարցում որևէ հետ քայլ չենք անելու ու չենք հանդուրժելու: Կառավարության ծրագրի վերաբերյալ մենք ժխտողական մոտեցում չունենք», – նշել է նա, ասելով, թե կառավարությանը պետք է հնարավորություն տալ՝ իրականացնել իր քաղաքական գործունեությունը:

Շարմազանովի խոսքով, թե ինչպես չեն խոչընդոտի եւ ինչպես կքվեարկեն, պարզ կդառնա ժամանակի ընթացքում միայն: «Տրամաբանական եմ համարում, որ կառավարության ծրագիրը կընդունվի և տրամաբանական եմ համարում, որ քննարկումները կլինեն բովանդակային և ըստ էության», – հավելել է Շարմազանովը:

 

Դավիթ Հարությունյանն էլ ճեպազրույցում ասել է, որ Հանրապետականը պատրաստ է քննարկել արտահերթ ընտրությունների հարցը և կուսակցությունը նաև պատրաստակամ է քննարկել  ընտրական օրենսգրքում փոփոխությունների հարցը։

«Խորհրդարանում ներկայացված բոլոր ուժերը պետք է մասնակցեն այդ քննարկումներին: Սա է պահանջում թե՛ ժողովրդավարական մոտեցումը, թե՛ մեզանում ձևավորված ավանդույթը: Առայժմ մենք նման հրավեր չենք ստացել»,-ասել է Դավիթ Հարությունյանն ու  նշել է, որ ՀՀԿ-ն ողջունում է Նիկոլ Փաշինյանի առաջարկած մի քանի դրույթներ՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Մենք ողջունում են Նիկոլ Փաշինյանի արտահայտած այն միտքը, որ ընտրությունները պետք է անցկացվեն մի քանի լրացուցիչ մեխանիզմ ներդնելով, օրինակ՝ մատնահետքերի մեկ միասնական առցանց բազա ստեղծելը:  Մենք համարում ենք, որ սա օգտակար առաջարկություն է, և մենք պատրաստ ենք մասնակցել քննարկմանը՝ պաշտպանելով այս դրույթը»,-ասել է  Դավիթ Հարությունյանն ու նշել է, որ պատրաստ են պաշտպանել Նիկոլ Փաշինյանի արտահայտած մեկ այլ դրույթ, համաձայն որի, պետք է ապահովի ցուցակների մոբիլությունը, երբ ավտոմատ արգելափակվում է քաղաքացու ընտրելու իրավունքը` նրա կողմից պետական սահմանն անցնելուն պես:

«Ինչ վերաբերում է այսպես կոչված ռեյտինգային համակարգին, մենք շարունակում ենք մնալ այն կարծիքին, որ այդ համակարգը շատ օգտակար է»,-ասել է  Դավիթ Հարությունյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին