ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Воскресный вечер с Владимиром Соловьевым» հաղորդման ժամանակ պատմել է Հայաստան կատարած իր վերջին այցի մասին:
Զախարովան նշել է, որ հիացած է Հայաստանով ու փաստով, թե ինչպես են իրեն ընդունել հայերը: Նա զարմացած է, թե ինչպես են կարողանում շատ տաքարյուն հայերը, ովքեր զգացմունքային մոտեցում ցուցաբերում պատմությանը, սեփական մշակույթին, արժանապատվությանը, ինչն ազգային հպարտության մասնիկ է, միաժամանակ կարողանում խոսել ամենատարբեր թեմաներով:
ՌԴ ԱԳՆ-ի խոսնակի կարծիքով, այդ մշակույթն ու մեծությունը տրված չէ բոլորին: