▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմա մենք Նիկոլ Փաշինյանի ո՞ր ասածները հիմք ընդունենք՝ վարչապետի թեկնածո՞ւ, թե՞ ընդդիմադիր. Շարմազանովը՝ Փաշինյանին

Այսօր ՀՀԿ խմբակցության անդամների հետ  Նիկոլ Փաշինյանի հանդիպմանն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հարցրել է. «Գաղտնիք չի, որ «Ելքը» տարիներ շարունակ քննադատել է ՀՀ արտաքին քաղաքականությունը, քննադատել եք մեզ ԵԱՏՄ անդամակցության համար, նախաձեռնել եք օրենսդրական գործընթաց դուրս գալու ԵԱՏՄ-ից եւ համարել եք, որ դա ՀՀ արտաքին քաղաքականության կարեւորագույն սխալներից մեկն է: Վերջին օրերին նշեցիք, որբ ձեր վարչապետ ընտրվելու պարագայում ՀՀ-ն դուրս չի գա ԵԱՏՄ-ից, հիմա ես անկեղծորեն ուզում եմ ձեզ հասկանամ՝ հիմա մենք Նիկոլ Փաշինյանի ո՞ր ասածները հիմք ընդունենք՝ վարչապետի թեկնածո՞ւ, որ ասում է չպետք է դուրս գանք, թե՞ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի»: Նա նաեւ հարցրեց՝ հնարավո՞ր է հետո էլ բազմաթիվ հարցեր լինեն, որտեղ 180 աստիճանով Փաշինյանի դիրքորոշումները կտարբերվեն Ելքի դիրքորոշումներից»: 



 

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ ինքը դեմ է եղել ԵԱՏՄ անդամակցությանը, բայց, այնուամենայնիվ, մենք ԵԱՏՄ անդամ ենք եւ պետք է հաշվի նստենք իրողությունների եւ փաստերի հետ: Ցանկացած պետական գործիչ, որը ելնում է ՀՀ շահերից, պետք է հենց այդպես էլ վարվի: Փաշինյանն ասել է, որ երբ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց էր առաջադրվել նախկինում, ինքը դեմ է քվեարկել, որովհետեւ գտնում է, որ արտաքին քաղաքականությունում կտրուկ շրջադարձերը կարող են վտանգավոր լինել ՀՀ-ի համար. Պետական գործիչները պետք է առաջնորդվեն ոչ թե իրենց քմահաճույքներով, այլ երկրի ազգային շահերով: ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ նա ասաց, որ պարզաբանումներ տվել է: Մի բան է, երբ դու ընդդիմության ներկայացուցիչ ես, բարձրաձայնում ես խնդիրները, մեկ այլ բան է, երբ իշխանության ներկայացուցիչ ես ու կարող ես հարցերը դասավորել ու քննարկել գործընկերների հետ համբերատար, փոխադարձ հարգանքի մթնոլորտում. «Էլի ասում եմ, որ վարչապետ ընտրվելու պարագայում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չենք բարձրացնելու, սա չի նշանակում, որ ԵԱՏՄ-ում ամեն ինչ իդեալական է, մենք կաշխատենք հարցերը քննարկել ու գալ լուծումների»: Շարմազանովը պատասխանել է. «Չհամոզեցիք ու ասեմ ինչու: Ես այն կարծիքին չեմ, որ ընդդիմության ներկայացուցչի խոսքը պետք է պակաս պատասխանատվություն ունենա, քան իշխանության»: Նա ասել է, որ պետք է տարբերություն չլինի ընդդիմադիր ես, թե իշխանություն: Ըստ Շարմազանովի,  Փաշինյանը խոստովանել է, որ մինչ այսօր ՀՀ արտաքին քաղաքականությունը բխել է մեր ազգային ու պետական շահերից: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին