ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյանի կողմնակիցներին դատարաններ շրջափակել, դատավորին վայր գցել կարելի է, իսկ երիտասարդներին ազգային հարցերի համար բողոքի ցույց անել, չի կարելի:
Այսօր ևս մեկ անգամ արձանագրեցինք, որ թե՛ «նոր Հայաստանի», թե՛ 3 միլիոն վարչապետների մասին սիրակեզ հայտարարությունները միֆ էին՝ ստի փուչիկ:
Արդյունքում՝ պոպուլիստը հեծնել է պողոսների մեջքին ու բարձրացել իշխանական բուրգի գագաթին:
Հ.Գ. Հիմա ոստիկանը ո՞ւմն է, իհարկե, ոչ հասարակությանը, այլ Նիկոլինն ու իր թիմինը:
Խեղճ ոստիկաններ եւ խեղճ պողոսներ»: