«Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարությունը և «Սասնա Ծռեր» խմբավորումը ողջունում են Ռոբերտ Քոչարյանին պատասխանատվության ենթարկելու և նրան կալանավորելու ուղղությամբ նոր իշխանոթյան օրոք իրավապահ մարմինների ձեռնարկած քայլերը, այն համարելով Թավշյա հեղափոխության կարևորագույն արդյունք և իրողություն:
![]()
Այս որոշումը ոչ միայն արդար հույս է ծնում Մարտի 1-ի, Հոկտեմբերի 27-ի և 1998 – 2008 թվականներին մեր իրականության մեջ տեղ գտած և բազում զոհերով զուգորդված հանցագործությունների բացահայտման և արդարության հաստատման ուղղությամբ, այլև կարևորագույն քայլ է հանդիսանում կապված Հայաստանում, հատկապես 1998թ․-ից սկսյալ, Ռոբերտ Քոչարյանի կողմից սահմանադրական կարգը տապալելու և ժողովրդի իշխանությունը զավթելու գործողություններին իրավական գնահատական տալու և դրանով հանդերձ՝ ապագայում դրանք երբևէ թույլ չտալու առումով։
Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիների նրա վարած ապազգային քաղաքականությունը հիմնականում արտացոլվել է հետևյալում․
Արցախի հիմնահարցի շահարկում, միաժամանակ՝ Արցախի հարցում դավաճանական և պարտվողական քաղաքականության որդեգրում
Հայաստանի ինքնիշխանության զիջում օտար ուժերին, հատկապես՝ Ռուսաստանին
Քրեաօլիգարխիկ համակարգի ձևավորում, և քրեական համակարգի ներթափանցում պետական ու հանրային բոլոր ոլորտներ, հակապետական, հակազգային և հակամարդկային, կլանային և անձնական շահերի ծառայող քաղաքականության վարում
Իհարկե մինչև Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալը մեր երկրի կառավարման համակարգում արդեն տեղ էին գտել նշված խեղումները, սակայն իր պաշտոնավարման տարիներին Ռոբերտ Քոչարյանը աննախադեպ կործանարար չափերի հասցրեց դրանք և Հայաստանը «նոր որակով» կառավարելու լծակները Մարտի 1-ի արդյունքում հանձնեց իր հանցակից գործընկեր Սերժ Սարգսյանին, որն էլ իր հերթին հաջորդ տասնամյակում երկիրը վերածեց բռնապետության և այն կանգնեցրեց անդունդի եզրին։

Կրկին ողջունելով Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը և Սասնա Ծռեր խմբավորումը հույս են հայտնում, որ այս քայլը ոչ միայն կծառայի բազում մարդկանց խեղված ճակատագրերի շուրջ արդարության հաստատմանը, այլև կհանդիսանա անցյալի կործանարար քաղաքականությունից անվերադարձ շրջադարձ կատարելու վճռական քայլ։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ երկրորդ նախագահը կալանավորվեց 2 ամիս ժամկետով։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ 2008 թ. նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Հավելենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին հանդես էր եկել ծավալուն հարցազրույցով, որտեղ իր նկատմամբ քրեական գործը համարել է շինծու:
Կարդացեք նաև՝ Քոչարյանը դժգոհություններ չի ներկայացրել քրեակատարողական հիմնարկի ծառայողների վերաբերմունքից
Սա այն է, ինչ կոչվում է վենդետա. Վիկտոր Սողոմոնյանը` Քոչարյանի կալանավորման մասին
Սա պատվեր է, կարծում եմ՝ մեղավորները գտնվում են դատախազությունում, ՀՔԾ-ում. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան
Հարցաքննության գալուց առաջ Ռոբերտ Քոչարյանն իր թիմակիցներին ասել է՝ «գնում է նստելու»
Քոչարյանը ստում է, ստում է ու ստում. Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ
Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՀՔԾ
Քանի՞ տարվա ազատազրկում է սպասվում Ռոբերտ Քոչարյանին՝ մեղքն ապացուցելու դեպքում
37 թիվն է դառնում, աբսալյուտնո շինծու մեղադրանք. Քոչարյանը` իրեն ներկայացված մեղադրանքի մասին
Ո՞վ է կազմակերպել «մարտի 1»-ը. Ռոբերտ Քոչարյանն իր տարբերակն է առաջարկում
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի ամբողջական տարբերակը
Վոինը՝ խաբված. Իրավապահները Ռոբերտ Քոչարյանին հանկարծակիի են բերել


