▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հիմնադիր խորհրդարանն» ու «Սասնա ծռերը» կմասնակցեն խորհրդարանական ընտրություններին. Ժիրայր Սեֆիլյան

«Հիմնադիր խորհրդարանն» ու «Սասնա ծռերը» մասնակցելու են ապագա խորհրդարանական ընտրություններին. այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վերջինիս խոսքով` ընտրություններին մասնակցելու ձևաչափը առաջիկա օրերին պարզ կլինի: 

«Մեր երկրի ներսում աննախադեպ հնարավորություն է ստեղծվել կազմակերպել արդար, ազատ, թափանցիկ ընտրություններ եւ «Հիմնադիր խորհրդարանն» ու «Սասնա ծռերը» այս օրվանից իսկ պատրաստվում ենք այդ ընտրություններին: Մենք առաջիկա օրերին կմասնակցենք ընտրական օրենսգրքի բարեփոխումների քննարկումներին, արդեն ունենք ներկայացուցիչ եւ մասնակցության ձեւաչափն էլ առաջիկայում կորոշենք: Ավելի գործնական քայլեր կձեռնարկենք, երբ բոլոր տղաները լինեն ազատության մեջ»,- մանրամասնեց Սեֆիլյանը:

Related image

«Տղաները ոչ միայն քաղբանտարկյալներ  են, այլ նաեւ ռազմագերիներ են եղել եւ նրանք այս ընթացքում հապճեպություն չեն դրսեւորել ազատության  մեջ գտնվելու համար, ճնշում չենք գործադրել եւ կարծում ենք, որ մեր երկրում քաղբանտարկյալներ չպետք է լինեն»,-ասաց նա:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Անդրադառնալով զոհված ոստիկանների հարազատների բողոքին, որ պահանջում են սպանության մեջ մեղադրվող «Սասնա ծռերի» անդամները անազատության մեջ մնան, Ժիրայր Սեֆիլյանն ասաց. «Ես կարծում եմ, որ առաջիկա օրերին բոլոր կողմերը հասկանալու են, որ բոլոր կողմերն էլ զոհ են եղել բռնատիրությանը, և մասնավորապես զոհվածների ընտանիքները, հարազատները շուտով ևս այս կարծիքին կլինեն. ես հույս ունեմ»,-ասաց նա և նշեց, որ ինչպես վարչապետն է ասել, պետք է երկխոսել»:

Կարդացեք նաև` Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների ընտանիքների անդամներին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին