Բարեգործության մասին օրենսդրական նախաձեռնությունն առաջացրել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի վրդովմունքը.
«Ի տարբերություն ձեզ, Գագիկ Ծառուկյանն ինչ բարեգործություն արել է, որևէ քաղաքական կոնտեքստ, ենթատեքստ չի եղել: Հարցրեք այն ուսանողներին, որոնք ամեն տարի կրթաթոշակ են ստանում, նրանցից քանի՞սն են եղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ»:
Ըստ Նաիրա Զոհրաբյանի, եթե պետությունը չի կարողանում խնդիրները լուծել, ապա չպիտի խանգարի այն մարդկանց, որոնք կարող են:
Օրենսդրական նախաձեռնությունը խորհրդարան բերելու և հաստատելու դեպքում Նաիրա Զոհրաբյանն անձամբ հորդորելու է Գագիկ Ծառուկյանին հուլիսի մեկից բարեգործությամբ չզբաղվել, իսկ Ծառուկյանին դիմած քաղաքացիներին ուղղորդելու են կառավարություն: