▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովհաննես Ազոյանն՝ Ալիևի բացած «պուրակի»  մասին

Դերասան Հովհաննես Ազոյանն, անդրադառնալով   Ադրբեջանում բացված այսպես կոչված «պուրակում» արցախյան պատերազմին առնչվող ցուցադրություններին , ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Սա ատելության հրապարակային դրսևորում է։ Այս կարգի քայլերը անհեռատես են, ցածրակարգ են ու փոքրոգի։ Սա խոսում է այն բանի մասին, որ Ադրբեջանի ղեկավարները չեն հաղթահարել ատելությունը և դուրս չեն եկել պատերազմի էֆորիայից, ցավոք սրտի։

Խաղաղաղությունը այլընտրանք չունի, բայց այսպիսի քայլերը և նմանատիպ մոտեցումները հետաձգում են այդ այդքան կարևոր խաղաղությունը երկու ժողովուրդների միջև։

Վստահ եմ, որ Ադրբեջանում կգտնվեն առողջ մտածող մարդիկ, ովքեր կդատապարտեն այս անքաղաքակիրթ արարքը։

Թող խաղաղությունը տիրի աշխարհին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին