▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հովիկ Աղազարյանի համասեռամոլ կապերի մասին լուրը բլեֆ է՝ իշխանության կողմից»․ Կարեն Քոչարյան

Հովիկ Աղազարյանին չեն գաղտնալսել, նրա հեռախոսը առգրավել են, մեջի նյութերը հանել են և տարածել: Այս մասին «Նյուզ»-ի հետ զրույցում նշել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

«Եթե ընդհանուր խոսենք, թե իշխանությունում ինչ է կատարվում, ապա կատարվում է այն, ինչ սովորաբար կատարվում է բոլոր իշխանությունների հետ, երբ կտրվում են իրականությունից, երբ արդեն ունեն բավականին լուրջ ֆինանսական հոսքերի նկատմամբ վերահսկողություն հաստատելու, տարբեր լծակների, այդ թվում՝ վարչական, կադրային լծակների տիրապետելու խնդիր: Այս ամեն ինչը ցանկացած իշխանությունում կա, պարզ է, որ չտեսների իշխանությունում դա ավելի ցայտուն և ավելի շուտ պետք է լինի։

Իսկ ինչ վերաբերում է Հովիկ Աղազարյանին, ապա այստեղ ավելի շատ խոսում են Նիկոլ Փաշինյանի անձնական վախերը առ այն, որ իրեն հանկարծ թույլ կհամարեն: Ինքը սարսափելի վախենում է թույլ երևալուց։ Հովիկ Աղազարյանին WhatsApp-ով խնդրանքը չկատարելը կարող էր ընկալվել, ընդ որում թիմակիցների կողմից` որպես Նիկոլ Փաշինյանի թուլության նշան։ Դրա համար է արվում այս ամեն ինչը»,- նշեց քաղտեխնոլոգը։

Նա նկատեց, որ ՔՊ-ի թիմում առավել ակտիվ են նրանք, որոնք գիտեն, որ իրենց վրա հաստատ կոմպրոմատ կա։ «Եթե անգամ չլինի էլ կոմպրոմատ, ես տեսնում եմ, որ այս իշխանությունը կարող է շատ հանգիստ պարզապես մարդկանց վրա սարքել, այդ թվում նաև` իր թիմակիցների»,- նշեց Քոչարյանը։

Անդրադառնալով դիտարկմանը, որ իշխանությունը Հովիկ Աղազարյանի հեռացման դեպքում շեշտը դնում է բարոյական նորմերի խախտման վրա, Քոչարյանը հավաստիացրեց․ «Լրիվ սարքում են․․․ Աղազարյանի համասեռամոլ կապերի մասին լուրը բլեֆ է՝ իշխանության կողմից»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին