▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրաժարական տալուց հետո սա Սերժ Սարգսյանի առաջին հրապարակային քայլն է

Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 9-ին ընդունել է Միջազգային ժողովրդավարական երիտասարդական միության (IYDU) անդամներին։ Այս մասին հաղորդում է ՀՀԿ կայքէջը։

IYDU-ի անդամներն այս օրերին Հայաստանում են՝ մասնակցելու «Ժողովրդավարությունը՝ գործողության մեջ» խորագրով հավաքին:

 

 

 

 

 

 

ՀՀԿ նախագահն իր խոսքում նշել է. «Սիրով ողջունում եմ Ձեզ Երևանում և բարի գալուստ եմ մաղթում Հայաստան։ Ուրախ եմ հանդիպելու տարբեր երկրներից Հայաստան ժամանած երիտասարդների հետ, որոնք միավորվել են հստակ սկզբունքների և արժեքների շուրջ։ Համոզված եմ, որ հենց սկզբունքներն ու արժեքներն են թույլ տալիս քաղաքականության մեջ ներգրավված մարդկանց առաջնորդության հայտ ներկայացնել։ Ժամանակակից աշխարհում շատ կարևոր է ունենալ հստակ սկզբունքներ և դավանել որոշակի արժեքներ։ Հենց դրանք պետք է ամուր խարսխի դեր կատարեն այդ մարդկանց համար»։

 

 

 

 

 

 

 

 

 

Սերժ Սարգսյանը հանդիպման ընթացքում պատասխանել է Միջազգային ժողովրդավարական երիտասարդական միության ներկայացուցիչների հարցերին, որոնք վերաբերում էին ներքաղաքական կյանքում տեղի ունեցած իրադարձություններին, Հայաստանի անվտանագության և արտաքին քաղաքականության մարտահրավերներին:

Նշենք, որ վարչապետի պաշտոնից հրաժարական տալուց (ապրիլի 23) հետո սա Սերժ Սարգսյանի առաջին հրապարակային քայլն է։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին