▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրապարակված տեսանյութում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեքենայում չի եղել

«Մեքենաները հնարավորինս մոտեցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվտանգության նկատառումներից ելնելով»,-ասել է ՀՀ վարչապետի  մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով հրապարակված տեսանյութին,  որտեղ վարչապետի ավտոշարասյունը շրջադարձ է կատարում արգելված տեղով։



Panorama.am-ն է գրում այս մասին ու նշում, որ  Կարապետյանի խոսքով, Հայաստանի վարչապետին ուղեկցող ավտոշարասյունը հետևում է ճանապարհատրանսպորատային երթևեկության կանոններին: Հրապարակված դեպքի ընթացքում վարչապետը մեքենայում չի եղել, այլ թատրոնից հետո զբոսնել է։

 

 

 

 

 

 

 

 

 


«Այս կապակցությամբ տեղեկացնում ենք, որ պետական պահպանության ծառայությունը համապատասխան միջոցառումներ, այդ թվում ավտոշարասյան երթևեկության հետ կապված իրականացնում է «Հատուկ պետական պաշտպանության անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի համաձայն»,-ասել է գործադիրի ղեկավարի մամուլի խոսնակը։

 

 

 

 

 

 

 

 

Նա մանրամասնել է, որ օրենքի 13-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն կարող են «անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկել տրանսպորտային միջոցների և հետիոտնի երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակելու ուղղությամբ, արգելել տրանսպորտային միջոցների և քաղաքացիների գտնվելը որոշակի վայրերում և օբյեկտներում, ինչպես նաև տեղափոխել տրանսպորտային միջոցներն այդ վայրերից»։

Նշենք, որ միջադեպը տեղի էր ունեցել կիրակի ժամը 21-ի սահմաններում։

 

Տեսանյութը՝ Նարեկ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին