▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրդեհ էր բռնկվել նախկին պատգամավորին պատկանած զազալցակայանում

Սեպտեմբերի 24-ին, ժամը 13:34-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղում գտնվող գազալցակայանում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Երասխ ավտոճանապարհի 36-րդ կմ-ին՝ Շահումյան գյուղի վարչական տարածքում գտնվող գազալցակայանում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:11-ին, մարվել՝ 15:04-ին: Ամբողջությամբ այրվել են «Volkswagen», «ԶԻԼ-130» մակնիշների ավտոմեքենաները և «ԶԻԼ-130» մակնիշի բեռնատարում՝ 120 հակ անասնակեր:

Հիշեցնենք, որ կայքերից մեկը գրել էր, որ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նշված գազալցակայանը պատկանում է Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանին, ով սպանվել էր ԱԺ մեկ այլ պատգամավոր՝ «Կարամելի Հարութ» մականվամբ՝ Հարություն Կարագյոզյանի կողմից։ Վերջինս էլ իր մոտ եղած ատրճանակով ինքնասպան էր եղել։ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին