Թարմացում․ Արդեն 4-րդ օրն է՝ Տավուշի և Գեղարքունիքի տարբեր հատվածներում հրդեհներ են։ Կադրերում երևում է, որ հրդեհը տարածվել է Ճամբարակից դեպի հյուսիս-արևմուտք՝ հասնելով ընդհուպ Այգուտ գյուղի անտառներ։ Այրվում է նաև Նավուր գյուղի «Սռտնի» կոչվող հանդամասը։
ArmeniaSputnik–ը գրում է, որ Բերդում կայքի աղբյուրները հայտնում են, որ Նավուր գյուղը ծխի մեջ է կորել։ Եվս մեկ հրդեհ բռնկվել է Դիլիջանի հատվածում՝ թունելից դեպի Վանաձոր տանող ճանապարհահատվածի ձախակողմյան անտառներում։ Հրդեհի մեկ օջախ էլ Հովք-Ենոքահավանի մոտակայքում է։
|
Լրագրող Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հրդեհը դեպի Դիլիջան ազգային պարկ է առաջանում. Դիտեք նաև՝ *** |


