▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հյուսիսային պողոտայի բարերից մեկում ծեծկռտուքն ավարտվել է դանակահարությամբ

Երեւանի Հյուսիսային պողոտայում գործող «Հուկա Ման» բարում հունվարի 2-ի գիշերը տեղի է ունեցել ծեկռտուք, որն ավարտվել է դանակահարությամբ:

 

 

 

 

 

 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, այդ օրը ժամը 04:30-ի սահմաններում նշված բարում վիճաբանություն է տեղի ունեցել Երևան քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի բնակիչ, 30-ամյա Մհեր Մուրադյանի, Վանաձոր քաղաքի բնակիչ, 21-ամյա Արթուր Եթիմյանի, Երևան քաղաքի բնակիչներ, 41-ամյա Կարեն Դավթյանի և 40-ամյա Միքայել Ալեքսանյանի միջև:

 

 

 

 

 

 

 

Պարզվել է նաև, որ վիճաբանությունը շարունակվել է Հյուսիսային պողոտայի 1/2 հասցեի դիմաց, որի ընթացքում էլ Մ. Ալեքսանյանը (աջ ձեռքի հինգերորդ մատի կոտրվածք), իսկ Կ. Դավթյանը (կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած վերք) ախտորոշմամբ տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին