▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի վերջո` մենք մեր էմոցիոնալ ու անհեռատես բնավորությամբ մի օր մեր գլխին նորից կբերենք շատ մեծ պատուհաս

Միայն մի բան ա անհանգստացնում, որ ի վերջո մենք մեր էմոցիոնալ ու անհեռատես բնավորությամբ մի օր մեր գլխին նորից կբերենք շատ մեծ պատուհաս ...100 տարին մեկ անպայման դա անում ենք ... ու ցանկացած մեկին, ով ուզում ա շեղի մեր ուշադրությունը ալեկոծումից, կանվանենք ազգի դավաճան, որովհետև մենք շատ խելոք ենք, էնքան խելոք ու սրտացավ, որ մնցածն անսիրտ են, որովհետև հիանալի հասկանում են, որ հեսա էս ամենի արդյունքում սահմանում կրկին մի քանի զոհ կլինի ( ամենավերևից կարողա տենց որոշվի մեզ շեղել էս գծից) ..... որովհետև դուք բոլորդ գիտնական եք ու հայրենասեր ....բայց կանգ չառնեք, գնացեք մինչև վերջ ... դուք խելոք եք, գիտեք հետո ոնց տակից դուրս կգաք ... չէ՞ որ սա ամբողջ ռուս ազգն էր որոշել անել, չէ՞ որ դուք բոլորդ քաղաքական վերլուծաբան եք .... ռազմաբազա հանեք, պատերազմ հայտարարեք, իրար հայհոյեք, ստիպեք, որ ուրիշները հայհոյեն, որպեսզի ձեզ ավելի սրտացավ ու հայրենասեր զգաք.. ( հիշեցնեմ, որ ես դեմ եմ ԵՏՄ-ին, բայց էս պահին դա հեչ կապ չունի ) ու եթե հանկարծ մեկը որոշի իր կարծիքն ունենալ, կամ շարունակել ապրել, փուռը տվեք անպայման, չխնայեք, թող սատկեն դավաճանները, հետո դուք ֆբ-ից դուրս տժժացեք, մեկ ա ոչ ոք չի տեսնում

Լուսինե Բադալյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին